Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»

Հունիսի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածքով տեղաբաշխված միջուկային զենքը «ապահովում է ՀԱՊԿ արեւմտյան սահմանների անվտանգությունը, զսպում Արևմուտքի ճնշումները»։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության այդ չափազանց թափանցիկ ակնարկը, որ վկայում է Մոսկվայի կողմից «կրիտիկական իրավիճակում» միջուկային զենք կիրառելու բարձր հավանականության մասին, արվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին ընդառաջ։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Կանադայի առաջնորդները կհանդիպեն և քննարկումներ կունենան հունիսի 15-17-ին։ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ինչպես նաև՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։ Տեղեկություն կա, որ պաշտոնական բանակցություններից զատ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վերսալի թագավորական պալատում «կկազմակերպի պաշտոնական ընթրիք»։

Չնայած Ռուսաստանի ակնկալիքներին, որ Դոնալդ Թրամփը «լքում է եվրոպացիներին և «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին չի մասնակցի», հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփը «արդեն իսկ ընդունել է նաև Էմանուել Մակրոնի ընթրիքի հրավերը»։ Քաղաքական դիտորդները համարել են, որ դա «չափազանց խորհրդանշական է, և ԱՄՆ նախագահը պատրաստ է լսել եվրոպացիներին»։ Ուշագրավ է, որ «վերսալյան ընթրիքից» մոտ տասը օր առաջ «եվրոպական եռյակը»՝ Մեծ Բրիտանին, Ֆրանսիան և Գերմանիան, Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից առաջ հրապարակայնացրել են ռուս-ուկրաինական կարգավորման նոր նախագիծ, որ, սակայն, Կրեմը «բացարձակապես անընդունելի» է գնահատել։

Ի՞նչ կտա «վերսալյան ընթրիքը», վաղ է կանխատեսումներ անել։ Արևմտյան աղբյուրները տեղեկացրել են, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի «կողասրահներում» կարող է կազմակերպվել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպում։ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ընթացքում պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ «Ուկրաինան հաջողությամբ կռվում» է։

Բելառուսում տեղակայված միջուկային զենքի նշանակության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության հասցեատերը, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգներն է։ Մոսկվան պարզորոշ հասկանալ է տալիս, որ Ուկրաինայում «ռազմավարական պարտությունը չի հանդուրժի և այն կանխելու համար պատրաստ է միջուկային մարտագլխիկներ կիրառել»։

Շուրջ մեկ ամիսից Անկարայում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողով։ Թուրքիայի նախագահ Էրդողանը արդեն անոնսավորել է, որ Դոնալդ Թրամփը ժամանելու է Անկարա։ Վերջին օրերին ուկրաինական անօդաչուները գրեթե լիովին խզել են Ղրիմի և «մայրցամաքային» Ռուսաստանի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Պատերազմի հինգերորդ տարում Ռուսաստանը հայտնվել է իրավիճակում, երբ երկրի եվրոպական մասը վերածվել է «ռազմաճակատային գոտու»։ Մակրոնի «վերսալյան ընթրիքը» ԱՄՆ նախագահին կհամոզի՞, որ Եվրոպային չի կարելի Ռուսաստանի դեմ թողնել մենակ, թե Թրամփի վրա ավելի մեծ ազդեցություն կգործի Պուտինի միջուկային սպառնալի՞քը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում