Էբոլա տենդով վարակման երկու հաստատված դեպք է գրանցվել Ուգանդայի մայրաքաղաքում. վիրուսով վարակվել են առողջապահության ոլորտի աշխատողներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ուգանդայի առողջապահության նախարարության՝ մայիսի 25-ի հաղորդագրությունը։
«Վիրուսով վարակվել են Կամպալայի մասնավոր կլինիկայի բուժաշխատողներ. երկու դեպքն էլ հաստատվել է…. Կազմվում է այն անձանց ցուցակը, որոնց հետ շփվել են վարակվածները. այն կհանձնվի արագ արձագանքման խմբերին», – ասվում է փաստաթղթում։








































