Friday, 24 07 2026
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը

Ո՞ւմ խոսափողն է Թոֆիգ Զուլֆուգարովը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մրցապայքարին եւ առանձնացրել «իրական» և «պատմական» Հայաստանի շուրջ բանավեճը։ «Մինչ Հայաստանում չեն ընդունում Փաշինյանի կրծքազարդի պատկերով սահմանները, պետք է կողմնորոշվել, իսկ մենք ընդունո՞ւմ ենք 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից Հայաստանին արված նվիրատվությունները»,- գրել է Զուլֆուգարովը։

Անկախ նրանից, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարի բերած «հիմնավորումները» մտացածին են և իրավական ոչ մի հիմք չունեն, առկա իրավիճակում, երբ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու որևէ մտադրություն չունի, իսկ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Կալուգինը Վրաստանին խորհուրդ է տալիս Մոսկվայի միջնորդությամբ «հարաբերությունները կարգավորել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ», Հայաստանի տարածքային ամբողջականության «կասկածելիության» մասին Բաքվից հնչած «հռետորական հարցադրումը» խիստ զգաստացնող է։

Եվ այստեղ «բանալի սահմանումը» այն է, որ «արեւմտյան Զանգեզուրը Հայաստանին բոլշեւիկներն են նվիրել»։ Ռուսաստանը ճանաաչվել է ԽՍՀՄ, ուրեմն և՝ բոլշևիկյան Ռուսաստանի, իրավահաջորդ։ Զուլֆուգարովը «բոլշեւիկներ» ասելիս, անկասկած, նկատի ունի Ռուսաստանին, որի նախագահը մայիսի 9-ին բացեիբաց հայտարարել է, որ Ուկրաինան պատժվում է եվրաինտեգրման ձգտումների համար և ակնարկել, որ «նույնը Հայաստանին է սպասում»։

Ռուսաստանը Հայաստանի հետ ցամաքային սահման չունի, Ուկրաինայի օրինակով պատժիչ գործողություններ իրականացնելու համար պետք է նախ կամ Վրաստանը օկուպացնի, կամ՝ Ադրբեջանը, կամ Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմի դրդի։ Մայիսի 10-ին Իլհամ Ալիևը Զանգելանում հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստանին պաշտպանելու անհրաժեշտություն չկա, իրենք հասել են ցանկալիին։

Նա իր «խորհուրդը» հասցեագրել է Եվրամիությանը։ Ալիևը միաժամանակ ասել է, որ եթե ինքը կրակելու հրաման տա, հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդները «կճողոպրեն»։ Մեհրիբան Ալիևան ֆեյսբուքի անհատական օգտահաշվում լուսանկարներ է հրապարակել, որտեղ Իլհամ Ալիևը պատկերված է մատների V նշանի ցուցադրմամբ։ Ադրբեջանցի վտարանդի լրագրող Գանիմեդ Զահիդովը ուշադրություն է հրավիրել Մեհրիբան Ալիևայի մարզական տաբատի դաջվածքանկարին, որ գանգ և ոսկոր է պատկերում։

Մոտ տասը օր առաջ ադրբեջանցի քաղաքագետ-մեկնաբան Գուլու Մահեռամլին նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին քննադատել է, որ «իշխանություններին ժամանակավրեպ խոորհուրդներ է տալիս»։ Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի հասցեին արված «զգուշացումներից» հետո, կարծես, Բաքվում առնվազն տեղեկատվա-քարոզչական իրավիճակ է փոխվում։

Ո՞ւմ խոսափողն է Թոֆիգ Զուլֆուգարովը։ Վերջերս նա ՖԲ օգտահաշվում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Եմենի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ռազմածովային ուժերի ավագ լեյտենանտի համազգեստ է կրում։ Ակնհայտ է, որ Բաքվի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Զուլֆուգարովը խորհրդային ՊԱԿ-ի կողմից հավաքագրվել է դեռևս վաղ երիտասարդության տարիներին։ Իսկ ՊԱԿ-ի նախկին գործակալ չի լինում, եթե Լուբյանկան նրան այն աշխարհ «չի գործուղել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում