Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Զելենսկին երևանյան հանդիպումներով ավելի շատ պատերազմն ավարտելու, քան շարունակելու հնարավորություն է փնտրում

Տասնյակ լրատվամիջոցներ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի, Եվրամիություն-Հայաստանի գագաթաժողովի, անգամ Ֆրանսիայի նախագահի պետական այցի մասին տեղեկատվությունը կառուցել են «Զելենսկին ժամանել է Երևան, սպասենք Ռուսաստանի խիստ պատասխանին» քարոզչակաղապարով, որ, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է: ՌԻԱ Նովոստին նույնպես այդ առթիվ կարճառոտ լուրը վերնագրել է «Զելենսկին ժամանեց Երևան»։

Ավելի հեռու են գնացել ընդդիմության ֆեյսբուքյան քարոզիչները։ Նրանք հիշեցնում են, որ քառասունչորսօրյա պատերազմում Ուկրաինան Ադրբեջանին «ֆոսֆորային զենք է մատակարարել», իսկ Զելենսկին Ալիևին «շնորհավորել է հաղթանակի առթիվ»։ Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է եղել նաև ղարաբաղյան առաջին պատերազմում, հարյուրավոր ուկրաինացի վարձկաններ կռվել են ադրբեջանական բանակում։ Նրանցից մեկը՝ օդաչու Ռուսլան Պալավինկան, արժանացել է Ադրբեջանի «ազգային հերոսի» կոչման, նրա ընտանիքը առայսօր Ադրբեջանից պետական նպաստ է սպանում։

Ադրբեջանը և Ռուսաստանը ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են։ Այն ստեղծվել է որպես ԱՊՀ -ի այլընտրանք։ Կազմակերպության անդամ են նաև Վրաստանը և Մոլդովան։ Ուկրաինան Ադրբեջանի սպառազինությունների մատակարարն է եղել 2000-ական թվականներից սկսած, իսկ Ադրբեջանը ուկրաինական տնտեսության տարբեր ոլորտներում մեծածավալ ներդրումներ ունի։

Հայաստանի հանդեպ Ուկրաինայի վերաբերմունքը կտրուկ վատթարացել է 2014 թ․ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի ռուսաստանյան օկուպացիան դատապարտող բանաձևի քվեարկությունից հետո։ Հայաստանը տասը այլ երկրների հետ դեմ է քվեարկել։ Այն դեպքում, երբ հարյուր պետություն դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան, հիսունութը՝ մնացել ձեռնպահ, իսկ քսանչորս պետություն քվեարկությունից խուսափել է։

Մինչ այդ Ստեփանակերտում ԼՂՀ բարձրագույն իշխանության մասնակցությամբ կազմակերպվել է մեծ տոնախմբություն-համերգ՝ ի աջակցություն «Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման»։ Կիևում այդ միջոցառման ենթատեքստը, այն է՝ Ղրիմի ռուսաստանյան օկուպացիայի պանծացում, չէին կարող չնկատել։

Զելենսկու Երևան այցը հայ-ուկրաինական սառնության տիրույթից դուրս է։ Նա Հայաստանի մայրաքաղաք է ժամանել, որպեսզի եվրոպացի դաշնակիցների հետ քննարկի պատերազմը դադարեցնելու հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահը չափազանց դժվար կացության մեջ է։ ԱՄՆ-ը բացահայտ հարկադրում է, որ նա ընդունի Ռուսաստանի պայմանները։

Երևանը Ուկրաինայի նախագահի համար ևս մեկ քննարկում անցկացնելու հարթակ է, որ կարող է ռուս-ուկրաինական բանակցություններ խթանել։ Ուկրաինայում գոնե հրադադարի հաստատումը բխում է Միացյալ Նահանգների, եվրոպական և հետխորհրդային երկրների, այդ թվում և՝ Հայաստանի շահերից։ Այս իմաստով երևանյան քննարկումները Զելենսկու համար ավելի շատ խաղաղության հասնելու, քան Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու հնարավորության փնտրտուք են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում