Friday, 24 07 2026
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է

2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարն ու արդյունավետ և շարունակական գործընկերության համար շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ուղենշային դառնալ նաև դասագրքերի ստեղծման ոլորտում հետագա համատեղ ծրագրերի համար՝ նպաստելով բովանդակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն փաստում է Հայաստանում ֆրանսերենի զարգացման կայուն առաջընթացը։

«Արդեն իսկ աշխատել ենք ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ուղղությամբ, իսկ այսօր խոսում ենք ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ հմտություններով մասնագետների պատրաստման մասին։ Սա կարևոր և նորարարական քայլ է։ Միևնույն ժամանակ, այն մեր փոքր, բայց նշանակալի ներդրումն է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացում»,- նշել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ մարզային այցերի ընթացքում հետևում է կրթական հաստատությունների վերակառուցման և նորոգման աշխատանքներին, ինչպես նաև զուգահեռ իրականացվող բովանդակային փոփոխություններին, և մեծ պատիվ է համարում այդ գործընթացի մասնակից լինելը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները 2027-2028 ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։ Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում՝ որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում