Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է 2026-ի բյուջեն․ 5 տարով պայմանագիր ունեցող դասախոսների աշխատավարձը կբարձրանա մոտ 30 տոկոսով

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի առանցքում 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:

«Քննարկումները ևս մեկ անգամ հաստատել են, որ համալսարանը գործում է հստակ ձևակերպված և հաստատված զարգացման ռազմավարության տրամաբանությամբ՝ անցնելով նախաձեռնություններից համակարգային և չափելի քաղաքականությունների իրականացման փուլ։

Նիստի ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ միջազգայնացման ուղղությամբ առաջընթացը․ Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ համագործակցությամբ տրվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը նոր որակ է հաղորդում ԵՊՀ կրթական առաջարկին։

Գիտական արդյունքների տեսանկյունից արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ աշխատակիցների հեղինակությամբ միջազգային գիտական շտեմարաններում հրապարակվել է 711 հոդված, ինչը վկայում է համալսարանի գիտական ներուժի և հետազոտական ակտիվության մասին։

Հաստատվել է նաև 2026 թվականի բյուջեն, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 30 տոկոս աշխատավարձի բարձրացում հինգ տարվա երկարաժամկետ պայմանագրեր ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի համար։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը շարունակելու է աջակցել համալսարանի ռազմավարական զարգացմանն ուղղված որոշումներին՝ ապահովելով կայունություն, մրցունակություն և ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում»,- գրել է Պապիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում