Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերի վրա քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կողմից իրականացված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Հալեպի առողջապահության վարչությանը հայտնել է զոհված չորս քաղաքացիական անձանց անունները՝ հավելելով, որ վիրավորվել է ինը մարդ։
Դեկտեմբերի 22-ի երեկոյան Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև։ Բախումներին հաջորդել է քրդական ուժերի կողմից բնակելի թաղամասերի հրետակոծությունը, որի արդյունքում քաղաքացիական անձինք են զոհվել։
Syria TV-ի լրագրողը նշել է, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ՍԴՈւ-ի դիպուկահարը Շեյխ Մակսուդի մոտակայքում թիրախավորել է ներքին անվտանգության ուժերի անցակետը։









































