Trend գործակալության փորձագիտական խմբի անդամ, Հարավային Կովկասի, Թուրքիայի և քաղաքականության եվրոպական կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը հայտարարել է, թե այն փաստը, որ երկու նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի) չեն հանդիպել Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը, վկայում է, որ բանակցությունների վիճակը և հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա:
«Աստանայի գագաթնաժողովը մի փոքր ավելին է, քան ռազմական հռետորաբանությունը և Մինսկի խմբի վերջին շրջանի թույլ հայտարարությունները»,- ասել է Փոլը Trend գործակալությանը:
Փորձագետի կարծիքով, Հայաստանի նախագահի ելույթն Աղդամում, երբ նա զինվորականի հագուստով մի քանի հայտարարություն արեց, առավել քան սադրիչ էր: Փոլն ասել է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը մշակելու ժամանակը:
«Թեպետ հեշտ է մեղադրել Մինսկի խմբի համանախագահներին, շատ բան այդ բանակցություններում կախված է երկու երկրների ղեկավարներից»,- եզրակացրել է Փոլը: Նրա կարծիքով, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահող երկիր ձգտում է, որպեսզի հաջողություն ունենա, սակայն Լիտվան, որը ոչնչով չի տարբերվում Ղազախստանից, առանց երկու երկրների, ինչպես նաև համաշխարհային հանրության աջակցության, չի կարող բանակցություններում առաջընթաց ապահովել: «Ընդհակառակը, իրավիճակը հակամարտության հետ կապված կարող է սրվել, ինչը կհանգեցնի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների և այլ սադրանքների, որոնք կմեծացնեն վտանգը տարածաշրջանում»: