Monday, 13 07 2026
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ

«Արմենիա» նավի առեղծվածը

Ռուսական Независмая газета օրաթերթի «Ռազմական տեսություն» հավելվածում հետաքրքիր հոդված է հրապարակվել 1941թ. ջրասույզ եղած «Արմենիա» նավի մասին: Թերթը պատմում է, որ բեռների և ուղևորների փոխադրման համար նախատեսված «Արմենիա» նավը կառուցված է եղել 1928 թ.՝ Լենինգրադում: Պատերազմի 5 ամսվա ընթացքում «Արմենիան», որի նավապետն էր Վլադիմիր Պլաուշևսկին, հասցրել էր 15 վտանգավոր ուղևորություն կատարել դեպի Օդեսա: Մոտավորապես 16 հազար հոգու կյանք էր փրկվել: Նոյեմբերի 6-ին «Արմենիան» կանգնած էր Սևաստոպոլի ափերին: Այս անգամ նավ էին էին բարձրացել մոտավորապես 300 վիրավորներ և ամբողջ բուժանձնակազմը: Մարդկանց հոծ բազմությունը փորձում էր սեղմվելով տեղավորվել նավի վրա: Վերցնելով կուսակցական և խորհրդային աշխատողների՝ նավը ուղևորվեց դեպի Կովկաս: Ճանապարհին «Արմենիան» կրկին վիրավորներ վերցրեց, այդ թվում՝ ներքին գործերի ազգային կոմիսարիատի մի քանի աշխատակիցներ և մի քանի տասնյակ արկղեր, որոնց պարունակությունը հայտնի չէր: Հետագայում պարզվեց, որ դրանցում Ղրիմի թանգարանի ոսկիներն ու զարդերն էին:

Այնուհետև նոր հրաման ստացվեց՝ նավի անձնակազմը շարժվելու էր դեպի Յալթա: Գերմանացիները մոտենում էին քաղաքին: Այն քաոսը, որի մեջ հայտնվել էր կառամատույցը կարող էր լուրջ վտանգ հանդիսանալ նավի անվտանգության համար: Սակայն նավապետը չէր կարող չենթարկվել հրամանին: Պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակ նավի վրա եղել է 6, իսկ ուրիշ տվյալների համաձայն՝ 7 հազար մարդ: Նավը 30 կմ էլ չէր անցել, երբ նրա վրա հարձակվեց թշնամական ավիացիան: Ֆաշիստները անխնա գրոհում էին նավը, որի վրա պատկերված էին «Կամիր խաչի» նշանները: Թշնամու արձակած տորպեդոն հասավ իր նպատակին, և նավը լուրջ վնասվելուց հետո սկսեց անցնել ջրի տակ՝ իր հետ տանելով հազարավոր մարդկանց:

Դա տեղի է ունեցել 1941 թ. նոյեմբերի 7-ին: 8 հոգի, այնուամենայնիվ, կարողացել են փրկվել: Իսկ թե ով էր տվել այդ ճակատագրական հրամանը, այդպես էլ չպարզվեց մինչ օրս: Այդ օրը Ստալինը ելույթ էր ունենում Կարմիր հրապարակում և, իմանալով այդ ողբերգության մասին, չարձագանքեց: Համատեղ ջանքեր գործադրվեցին ամերիկացիների և ուկրաինացիների կողմից՝ հայտնաբերելու «Արմենիա» նավը: Նավի որոշ մասեր հաջողվեց գտնել, սակայն բուն նավը այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որտեղ է խորտակվել:

Այս տարի կազմակերպվող որոնման աշխատանքներին կմասնակցեն միայն ուկրաինացիները: Ռուսները այս անգամ էլ չեն մասնակցելու: Հազարավոր անմեղ զոհերի բարեկամները չեն հասկանում, թե ինչու Ղրիմում չկա հուշարձան՝ նվիրված այդ ողբերգության զոհերին, և ինչու որոնումներին չի մասնակցում Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում