Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին տեղական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարի վրացական հատվածի վաճառքի հարցը քաղաքական բնույթ ունենալ չի կարող:
Ըստ նախարարի՝ գազատարի վաճառքը կրում է ֆինանսական շահույթ ստանալու նպատակ, և Վրաստանը պատրաստ է այն վաճառել նույնիսկ այլմոլորակայինների, եթե նրանք ավելի շատ վճարեն:
Խետագուրիի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը, միևնույն է, իր ձեռքում է կենտրոնացնելու գազատարի բաժնետոմսերի մեծ մասը և վաճառքի է հանելու միայն դրանց 24%-ը:





































