ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որ երկխոսությունը կվերսկսեն, երբ իշխանությունը խնդրի, ասաց.
«Իշխանությունն արդեն հայտարարել է, թե ինչ պայմաններում կոալիցիան կգնա երկխոսության, ավելացնելու որևէ բան չկա՝ այս առումով: Կարող եմ ընդամենը հիշեցնել, երբ հանրահավաքները դադարեցվեն և անօրինական պահանջները՝ ձերբակալված ՀԱԿ-ական երիտասարդի կողմից, կգնանք երկխոսության:
Եթե նա քրեորեն պատժելի արարք է գործել, ու նրան ազատ արձակենք՝ դա վատ նախադեպ կլինի, և ցանկացած հանցագործ կարող է դառնալ ՀԱԿ-ի ակտիվիստ և կատարել հանցագործություն»:









































