Monday, 13 07 2026
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է

Հայաստանի 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է «Սաադի» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և պատմամշակութային հիմքերի վրա ձևավորված բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում։

Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պարսկերենի ուսուցման և հետազոտությունների իրականացման առումով կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվող հնագույն ձեռագրերը գիտական հետազոտությունների հարուստ պաշար են:

Ղոլամ Ալի Հադդադի Ադելը ողջունել է հայաստանյան պատվիրակության այցը և ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվական կրթություն է, այլև խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացների կազմակերպման հնարավորությունները, Իրանում պարսկերենի ուսուցման նպատակով կրթաթոշակային ծրագրերի ներդրման հեռանկարները, ուսումնական նոր նյութերի և դասագրքերի ստեղծմանը վերաբերող հարցեր: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում