ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին առաջարկել է հանցավորության դեմ պայքարի նպատակով զինվորականներ ուղարկել նահանգ։
«Եթե Ուես Մուրն օգնության կարք ունի, ինչպես կարիք ուներ (Կալիֆոռնիայի նահանգապետ) Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում, ապա ես այնտեղ կուղարկեմ «զորքեր», ինչն արդեն արվել է հարևան Վաշինգտոնում, և արագորեն կազատվեմ հանցավորությունից», – գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social-ի իր էջում։
Թրամփը մանրամասնել է, որ Բալթիմոր քաղաքը Մերիլենդի նահանգում գրավում է երկրում չորրորդ տեղը սպանությունների թվով։









































