Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Հայաստանն այլևս չի կարող տատանվել. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Փաշինյանի այցն ԱՄՆ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական շրջադարձի փորձաքարն է։ Սա Հայաստանի ինքնիշխանության, արտաքին քաղաքականության և անվտանգության հայեցակարգի ճակատագրական ստուգարքն է՝ ռուսական վասալությունից դեպի ազատ, ինքնուրույն պետություն անցման ճանապարհին։

Ամերիկյան ռազմավարական գործընկերությունը Հայաստանին տալիս է այն, ինչ Ռուսաստանը երբեք չի ցանկացել և չի կարող տալ՝ անվտանգության հավաստի համակարգ, տնտեսական աճի հարթակ և ժողովրդավարության ամրապնդման հեռանկար։ Այլընտրանքը արդեն տեսել ենք՝ կապիտուլյացիաներ, պարտադրանքներ, տարածքային կորուստ և «դաշնակից», որը սեփական ռազմական ներկայությամբ վերածվել է վետոյի իրավունքի՝ զսպելու Հայաստանի ինքնիշխան որոշումները։

Եռակողմ հանդիպումը Թրամփի և Ալիևի հետ կարող է առիթ լինել՝ ձևավորելու խաղաղության նոր ճարտարապետություն, որտեղ Հայաստանը պարտադրվող «միջանցքի» կամ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հստակ պահում է իր ինքնիշխանության սահմանները։ Ցանկացած համաձայնություն պետք է բացառի տարածքային վերահսկողության զիջումը, ինչ կերպ էլ այն փաթեթավորվի։

Հայաստանն այլևս չի կարող տատանվել՝ մեր ընտրությունը պետք է լինի վճռական և միանշանակ – կամ վերադառնում ենք ռուսական կախվածության փակուղի՝ որպես վերահսկվող գուբերնիա, կամ կառուցում ազատ, ինքնիշխան և անվտանգ պետություն՝ որպես արևմտյան քաղաքակիրթ աշխարհի արժանապատիվ գործընկեր։ Այս ուղին կարող է լինել դժվար, սակայն միակն է, որ բացում է զարգացման, անվտանգության և պետականության պահպանման իրական հեռանկար։ Փաշինյանի այցի հաջողությունը կորոշի ոչ միայն նրա դիվանագիտական ճշգրտությունը, այլ նաև մեր, որպես հասարակություն, պետականություն կառուցելու կամքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում