Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն ընդունեց բելառուսական «Նեման»-ին:
Երևանում կայացած խաղում «Նեման»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակի հասնել 2-1 հաշվով:
«Ուրարտու»-ից միակ գոլը խփեց Նիկոլաս Կալուկյանը, իսկ «Նեման»-ի գոլերը խփեցին Սուչկովը ու Սավիտսկին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
Հաջորդ խաղին երևանյան ակումբից չի մասնակցի դարպասապահ Գոռ Մատինյանը, որը խաղի վերջին րոպեներին կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։









































