Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Ալիևը «հանձնեց» Նախիջևանը

Հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը երրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունել է «Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին» օրենքը, որի քննարկումն սկսվել է տարեսկզբին: Նախապես տպավորություն կար, որ ինքնավարության սահմանադրության փոփոխություններն ուղղված են ունիտար պետության ամրապնդմանը:

Բաքվի Trend գործակալությունը ներկայացրել է Նախիջևանի ինքնավարության սահմանադրության փոփոխությունները, որ բացառապես շոշափում են ԻՀ Գերագույն մեջլիսի նախագահի լիազորություններին: Դրանց շարքում հատկապես կարևոր է այն, որ նա ներկայացնում է արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում ներկայացնում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։

Կարելի է վստահաբար ասել, որ Նախիջևանի ինքնավարության հետ ավելի քան երեք տարի տևած մրցապայքարն Իլհամ Ալիևը տանուլ է տվել: Բանն այն է, որ նա, ոտնահարելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Նախիջևանի ԻՀ սահմանադրությունը, ինքնավարության բարձրագույն պաշտոնատար անձի կարգավիճակ է շնորհել իր լիազոր ներկայացուցչին: Միլլի մեջլիսի ընդունած օրենքը վերականգնում է ինքնավարության իշխանության սահմանադրական լիազորությունները և վերահաստատում, որ ՆԻՀ բարձրագույն պաշտոնյան Գերագույն մեջլիսի նախագահն է:

Ընդ որում՝ նրան վերապահվում է արտաքին քաղաքական լիազորություն, մի բան, որ գործող սահմանադրությամբ ամրագրված չէ: Ըստ էության՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսը, թեև անուղղակիորեն, բայց փաստացի վերականգնել է Նախիջևանի պետականությունը կամ ավելի ճիշտ՝ նրա այն կարգավիճակը, որ սահմանված է Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրով:

Կարելի է ենթադրել, որ Նախիջևանի ԻՀ սահմանադրության այս փոփոխությունը կատարվել է Թուրքիայի պահանջով: Ըստ երևույթին՝ Էրդողանին հաջողվել է խափանել Նախիջևանը, որպես Ադրբեջանի մաս ամրագրելու և նրա ինքնավարությունը լուծարելու ալիևյան ծրագիրը: Բացառված չէ, որ այդ հարցում Թուրքիայի նախագահի վրա եղել է միջազգային որոշակի ազդեցություն:

Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընդունած օրենքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առումով: Նախիջևանի ինքնավարությունը հարևանների հետ հարաբերություններ հաստատելու իրավունք է ստանում: Բայց շատ ավելի էական է, որ Նախիջևանի ինքնավարության սահմանադրական վերահաստատումը փաստացի չեղարկում է «Ադրբեջանից՝ Ադրբեջան ազատ հաղորդակցության» մասին Իլհամ Ալիևի նարատիվը:

Ի՞նչ գործոններ են ազդել նման օրենք ընդունելու ալիևյան որոշման վրա: Վերջին տարիների Բաքու-Նախիջևան լարվածությունը կարո՞ղ էր հասնել մի կետի, երբ ինքնավարությունը «կապստամբեր և անկախություն կհռչակեր»: Չպետք է մոռանալ, որ նման ակտ ինքնավարության Գերագույն մեջլիսն ընդունել է դեռևս 1990 թվականին, և Նախիջևանը փաստացի Բաքվի կողմից չի կառավարվել գրեթե երեք տարի՝ մինչև Հեյդար Ալիևի մեծ քաղաքականություն վերադարձը:

Տպավորություն է, սակայն, որ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի կարգավիճակի վերականգնումը պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով: Ադրբեջանի կողմից իրավական նման ակտի ընդունումը կարելի է համարել անցյալ դարասկզբի պայմանավորվածությունների ճանաչում: Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում