Monday, 13 07 2026
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը:

Ողջունելով իր գործընկերոջը ` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պարոն Բըրրիի պաշտոնական այցը Երևան ևս մեկ վկայություն է մեր երկու ժողովուրդների բարեկամության և պետությունների միջև տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և, հատկապես, միջխորհրդարանական կապերն ամրապնդելու փոխադարձ ցանկության:

Նա համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ ոլորտներում: «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը բոլոր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի ԱԺ նախագահը կարևորեց երկու երկրների միջև փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և տնտեսական կապերի աշխուժացումը: Պարոն Բըրրին բարձր է գնահատել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցը և նշեց, որ այն նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և Լիբանանում դրական մեծ արձագանք ունեցավ: «Պետք է նշեմ, որ մեր երկու երկրների հարաբերություններում մշտական կամուրջ են հանդիսանում Լիբանանում ապրող մեր հայ եղբայրները, ովքեր ներգրավված են և քաղաքական և հասարակական կյանքում»,- նշել է Լիբանանի խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարևորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում