Monday, 20 07 2026
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է  պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է Չեմպիոնների լիգայի մրցանակին։

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն պարտատոմսերի շուկայում տարածաշրջանի մակարդակով ակտիվության համար տրվող մրցանակ է ու նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի և տնտեսության համար։ Վստահ ենք, որ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ  վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից»,- նշեց Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Նա հավելեց, որ մրցանակը ստանալուն նպաստել է նաև բանկի MyInvest ներդրումային հարթակը, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից:

«Մեզ համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ այս մրցանակին։ Նշեմ, որ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման այլ զարգացած կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և ստացավ մրցանակ նման մրցակցության պարագայում»,- նշեց Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի (Stock Market) և պարտատոմսերի շուկաներում (Fixed Income Market) ակտիվության համար։ Երկրորդ անվանակարգում հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:

«Այս մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը։ Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց՝ խթանելով համագործակցությունը և հետաքրքրությունը»,- նշեց Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ Ռադու Հանգան։

ConFEAS 2025-ի մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում