Friday, 17 07 2026
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները

Իրանը մերժում է ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցումը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու նպատակով

Իրանը չի քննարկի ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու նպատակով: Ինչպես տեղեկանում է Reuters-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների վեցերորդ փուլի ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ Իրանը սպասում է միջնորդ Օմանից լրացուցիչ մանրամասների՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ։

Հարցին, թե Իրանը կարո՞ղ է արդյոք երեք տարով սառեցնել հարստացումը՝ համաձայնության հասնելու համար, խոսնակը նշել է. «Իրանը երբեք դա չի ընդունի»։

Բաղային նաև բացառել է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային համաձայնագրի հնարավորությունը՝ հերքելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ նախնական համաձայնագիրը դիտարկվում է որպես վերջնական համաձայնագրի հասնելու ժամանակավոր քայլ։

«Եթե ամերիկյան կողմից բարի կամք դրսևորվի, մենք նույնպես լավատես ենք, բայց եթե բանակցությունները նպատակաուղղված են Իրանի իրավունքների սահմանափակմանը, ապա բանակցությունները ոչ մի տեղ չեն հասնի», – հավելել է նա։

Reuters-ը նշում է, որ Թրամփը ցանկանում է սահմանափակել Թեհրանի միջուկային զենք արտադրելու ներուժը, որը կարող է առաջացնել տարածաշրջանային միջուկային սպառազինությունների մրցավազք և, հնարավոր է, սպառնա Իսրայելին։ Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է, և որ երկիրը ցանկանում է ազատվել նավթի վրա հիմնված իր տնտեսության նկատմամբ կիրառվող ավերիչ պատժամիջոցներից։

Մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողներն Օմանի պաշտոնյաների միջնորդությամբ Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը։ Բանակցություններից առաջ Թեհրանը դատապարտել էր ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները և կասկածի տակ դրել դիվանագիտական ուղիով ընթանալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։

Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում