Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը. եկեղեցական

Աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` խոսելով վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին:

«Նրանք, ովքեր եկեղեցու ավանդական կառուցվածքը ուրիշ ձև են ներկայացնում՝ կոչվում են սեկտաներ: Նրանք սուտ մարգարեներ են՝ գառան դիմակ հագած»,- համատեղ ասուլիսի ընթացքում նշեց վարդապետը` հավելելով, որ 19-րդ դարից սկսվեց աղճատվել կրոնը, ստեղծվեցին ճյուղավորումներ: Նրա կարծիքով` սա աբսուրդ է, դրանց մեջ ոչ մի հայկական բան չկա, օտարածին երևույթներ են, և նրանք ատամներով պաշտպանում են իրենց շահը:

«Մենք չգիտենք` ինչ է նշանակում եվրոպացի, մենք միայն ընդօրինակում ենք եվրոպական աղբը, իսկ եվրոպացի լինելը մակարդակ է, ոչ թե մարմնաֆիզիկական մակարդակ»,- մեկնաբանեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը`ընդգծելով. «Որպեսզի կարողանաս եվրոպական կառույցին հետևել, պետք է հետևես խղճի ազատության մասին օրենքին, մենք ստիպված ենք խոնարհվելու, որպեսզի չդատափետվենք և չդառնանք ոչ դեմոկրատիկ երկիր»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը համատեղ ասուլիսի ընթացքում, խոսելով կրոնական շարժառիթներով ինքնասպանությունների մասին, նշեց, որ Հայաստանում հնարավոր չէ ապացուցել՝ կրոնական շարժառիթների՞ հողի վրա է ինքնասպանությունը, թե՞ ոչ, որովհետև չկան համապատասխան կառույցներ: «Եհովականները ինձ դիմում են իմ ավազանի անունով, բայց վիրավորվում են, երբ մենք իրենց աղանդ ենք կոչում: Ես նրանց դատի տա՞մ, որ նրանք չեն անվանում ինձ իմ անվամբ: Այսօր շատ են գալիս մարդիկ, ովքեր տուժել են կրոնական կազմակերպության գործունեությունից, ֆիզիկական բռնություն է գործադրվում»,- ասաց քահանան` քննարկելով «Դավանանքի ազատության մասին» օրենքում փոփոխությունները և ասելով, որ նոր օրենքի նախագիծը քննարկվում է Մայր Աթոռում, քանի որ երկակի է` կան և՛ դրական, և՛ բացասական կետեր, շատ հղկվելու տեղեր կան:

Լրագրողի այն դիտարկմանը, թե հայ եկեղեցին արդյոք թույլ չէ՞, որ շատանում են կրոնական կազմակերպությունները, պատասխանեց, որ հայ եկեղեցին երբեք թույլ չի եղել: «Անկախացումից հետո սուղ պայմաններ էին, և եկեղեցին չէր կարողանում մարդկանց կրոնական կարիքները լրացնել, իսկ այժմ վերականգնվում են բացերը»,- ասաց քահանան:

Անդրադառնալով Ա. Բաղդասարյանի հրավիրած նիստին` վարդապետն ասաց, որ գործով պետք է ապացուցել և հայտարարությունը ուշացած է: «Եհովայի վկաները հրաժարվում են ծառայելուց՝ դա արդեն վտանգում է երկրի միասնությունը»,- հավելեց վարդապետը:

Նույն թեմայի շուրջ խոսեց նաև քահանան՝ ասելով, որ նշվում է քայքայիչ աղանդների մասին: «Պետք է որոշել, թե որն է քայքայիչ աղանդ: Բանիմաց մարդը, եթե մասնակցի «Կյանքի խոսք» աղանդի հավաքներին, ապա կհասկանա՝ ինչ է դա: Խուլերի պալատում ցանկացա մտնել «Կյանքի խոսքի» հավաքին, հետաքրքրեց, ինձ շրջապատեցին և թույլ չտվեցին, ես միայն մի քանի արտահայտություն լսեցի՝ անհեթեթ, պարզապես սարսափելի, մարդկանց զոմբիացնող մեթոդ են կիրառում»,- ավարտեց իր խոսքը քահանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում