Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

Քաջարանի 35 երեխա ստանում է սոցիալ-հոգեբանական, լոգոպեդի և այլ ծառայություններ. բացվել է «Ապահով» կենտրոնը

Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում տեղի է ունեցել «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցել են  Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ:

Կենտրոնը հիմնադրվել է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում,  որն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ», «Հայկական Կարիտաս» և «Վիննեթ Գորիս» կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի աջակցությամբ։  Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Կենտրոնի  շնորհիվ Քաջարան համայնքի 1,5 տարեկանից մինչև 18 տարեկան 35 երեխաներ այժմ ստանում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-հուզական,  վարքային և լոգոպեդական ծառայություններ: Կազմակերպիչները  նաև դասընթացներ են անցկացնում ծնողական համայնքի համար:

«Կենտրոնի մեկնարկը կարևոր իրադարձություն է համայնքում, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում այսօր կարիքահեն և համայնքահեն որակյալ սոցիալ-հոգեբանական և վարքային ծառայությունների ներդնումը առաջնային խնդիրներից մեկն է: Քանի որ հետազոտությունները պնդում են, որ վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը հատկապես մինչև 3 տարեկան հասակում հնարավորություն են տալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին հասնել զարգացման մաքսիմալ մակարդակին, հաջողությամբ ներառվել կրթական համակարգում և ապագայում դառնալ հասարակության լիարժեք անդամ»,–ասված է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում