Thursday, 16 07 2026
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բեռը Հայաստանի ուսերին է

Սոցիալական մեդիայում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ հայ օգտատերերը հիմնականում բացասական գրառումներ են կատարում: Ոմանք նրան դժոխք են ուղարկում, որովհետև «հայերին ուրացել է», ակնարկում են ադրբեջանական փողերի մասին:

1997 թվականին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այցելել է Վատիկան, և Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը նրա հետ հանդիպմանն ասել է. «Որպես աշխարհի կաթոլիկների Վատիկան պետության գլուխ՝ ես իմ հավատարմությունն եմ հայտնում Լիսաբոնի գագաթաժողովի սզկբունքների հիման վրա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Նորանկախ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է, մենք սեպարատիզմի դեմ պետք է միասնաբար պայքարենք»:

Վատիկան պետության գլուխ Հովհաննես-Պողոս Երկրորդը, ըստ այդմ՝ ԼՂ խնդիր չի ճանաչել, խնդիրը որակել է «հայ-ադրբեջանական հակամարտություն», միանշանակորեն սատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և երաշխավորել «սեպարատիզմի դեմ պայքարում» Բաքվին իր աջակցությունը:

1997 թվականը հեռավոր անցյալ է, բայց հետաքրքիր է՝ եթե սոցիալական մեդիան այն ժամանակ գործեր, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանրությունն ինչպե՞ս կընդուներ Հռոմի պապի հայտարարությունը, հատկապես նրա վերջին՝ «սեպարատիզմի դեմ պայքարում» Ադրբեջանին աջակցելու պատրաստակամությունը: Պատասխանը «բացելու» անհրաժեշտություն, ըստ ամենայնի, չկա. կգերիշխեր Հռոմի պապն ո՞վ է, որ մեր հարցի մասին խոսի, մենք այն պատերազմի դաշտում լուծել ենք տրամադրվածությունը, որից զերծ չէինք լինի ինքներս:

Իսկ Հայաստանի 1997 թվականի իշխանությունը Վատիկան Հեյդար Ալիևի այցից, Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի վերաբերյալ հայտարարությունից, անկասկած, համապատասխան եզրակացության հանգել է, բայց սկզբունքայինը, ինչպես Հռոմի պապն է ընդգծել, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ նախապատվությունը տրվել է պետության տարածքային ամբողջականության պահպանմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի համար՝ սահմանվել ինքավարության կարգավիճակ:

ԼՂ կարգավորման «փուլային» տարբերակը, որ ներկայացվել է 1997-ի տարեվերջին, տարածքային ամբողջականության սկզբունքի և ինքնորոշման իրավունքի միջև հակասությունը «քողարկելու» փորձ էր: Այն ենթադրում էր հակամարտության զինված փուլի, այսինքն՝ պատերազմի, ավարտ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների քայլ առ քայլ հաստատում, որ թույլ կտար ԼՂ կարգավիճակի հարցը քննարկել համեմատաբար «տանելի» մթնոլորտում:

Կարելի է քննադատել անկախ Հայաստանի բոլոր իշխանություններին, որ Վատիկանի հետ հարաբերությունների հարցում «թերացել են», ադրբեջանական փողերի մասին ասվածը հիմնավոր է: Բայց դիվանագիտությունը հրաշքներ գործել չի կարող: Միջազգային ընկալմամբ ԼՂ խնդիրը պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Եվ այդ հարցում Վատիկանի կամ մեկ այլ պետության մոտեցումը բացարձակ հայանպաստ չէր կարող լինել:

Նույնիսկ քառասունչորսօրյա պատերազմից, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներից հետո միջազգային դերակատարները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս կողմերի նկատմամբ վերաբերմունքի պարիտետը պահպանում են: Հռոմի նոր պապը, չպետք է կասկածել, որևէ նորություն չի ասելու: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բեռը Հայաստանի ուսերին է: Եվ եթե խաղաղություն հաստատվի, ապա այն արտացոլելու է Հայաստանի հնարավորությունները: Պարզապես պետք է ամեն ինչ անել, որ դրանք ավելի մեծ, առարկայական և գործունակ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում