Sunday, 12 07 2026
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան

Իլհամ Ալիևը կկանգնի՞ նույն «փոցխին»

Ոչ մեծ խելք, ոչ էլ մի արտակարգ տեղեկացվածություն է պետք, որպեսզի հասկացվի, որ Ռուսաստանը ձգտում է Մոսկվան դարձնել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հարթակ: Իսկ ահա երևակայել, որ Իլհամ Ալիևը մտադիր է Նիկոլ Փաշինյանին «բերման ենթարկել» Բաքու և պարտադրել, որ ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրի, իրեն, երևի, միայն հայ քաղաքագետը թույլ կտա, ում մեջբերում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը:

Բավական առատ մեջբերումներ անելով հայ քաղաքագետից՝ ադրբեջանական լրատվամիջոցը «շունչ է առնում» և հարցնում՝ բայց Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմամբ, այսինքն՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ և տալիս բացասական պատասխան:

Ադրբեջանցի մեկնաբանի պատկերացմամբ, որ ակնհայտորեն չի կարող հակասել իշխանության տեսլականին, քանի որ հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընթացել են երկկողմ ձևաչափով, պայմանագիրը կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի լրատվամիջոցը, իհարկե, այդ հնարավորությունը տեսնում է Ադրբեջանի առաջ քաշած երկու պայմանները կատարելուց հետո:

Այս իրավիճակը, իհարկե, գետնի վրա ուժերի հարաբերակցության առումով Հայաստանի համար ռիսկային է, անգամ մարտահրավեր է, բայց հենց այդքանով էլ՝ հնարավորություն: Տողերիս հեղինակն ավելի վաղ տպավորություն է փոխանցել, որ Ալիևի նպատակը ոչ թե Հայաստանի հետ, այլ «նրա մասին» պայմանագրի ստորագրումն է: Միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունը, երբ ռուս-ամերիկյան «վերբեռնումից» ածանցվում է հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի «պահնորդության» հաստատման բավական իրական հեռանկար, երևում է, Ադրբեջանի նախագահին դրդում է վերագնահատելու սեփական հնարավորությունները:

Ալիևը, հավանաբար, շատ ընդգրկուն «տնային աշխատանք» է կատարել և եկել եզրակացության, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումը շատ որոշակիորեն բարձրացնում է Ադրբեջանի քաղաքական անկախության նշաձողը: Հայաստանի պարագայում ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի նման սկզբունքային նշանակության փաստաթղթի տակ սուվերեն ստորագրությունը:

Ինչպես ասվեց, խոսքը «համադարման իրավիճակի» մասին չէ: Ոչ ոք ֆորս մաժորի հավանականությունը չի կարող բացառել: Բայց նման հնարավորություն ստեղծվում է, երևի, դարը մեկ անգամ եւ այն իրացնելու ջանքը մեկ վայրկյան իսկ չպետք է թուլանա կամ ընդհատվի: Սոցիալական մեդիայի արցախյան տիրույթում վարկած է ներշնչվում, որ մայիսի 9-ին, նոյեմբերի 9-ի փաստաթղթող ԼՂ-ում ռուսական զորախմբի տեղակայման ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր առարկություն չեն ներկայացնի, Վլադիմիր Պուտինը «ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղաբաշխման ժամկետը ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորություն կստանա և նրանք կվերադառնան Արցախ»:

Չափազանց հաշվարկված նարատիվ է, որ հազիվ թե ստեփանակերտյան «ուղեղային կենտրոնի արտադրանք» է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 20-ին ասել է, որ Մոսկվան պատրաստ է տարածաշրջան գործուղել «հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին, եթե կողմերը խորհրդատվության կարիք ունեն»: Ադրբեջանում, կարծես, հասկանում են, որ պայմանագրի ստորագրման մոսկովյան հարթակի ընտրությունը նշանակում է Ռուսաստանից հավերժ կախվածություն: Մնում է, որ Բաքուն հստակ գիտակցի, որ պայմանագրի ստորագրման ձգձգումը մի քանի անգամ մեծացնում է նույն սպառնալիքը, որ կարող է բերել Հարավային Կովկասի երեք երկրների անկախության կորստի: Մուսավաթական Ադրբեջանն այդ խորագիտությունը չունեցավ, և բոլշեւիկյան Բաքուն դարձավ Անդրկովկասի վերագաղութացման միջնաբերդը: Իլհամ Ալիևը կկանգնի՞ նույն «փոցխին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում