Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Եվգենի Պրիմակովն՝ ընդդեմ Իլհամ Ալիևի

Հունվարի 27 –ին ադրբեջանական BakuTV հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, որտեղ «Ռուսական տուն» մշակութային կենտրոնին մեղադրել է Ադրբեջանի դեմ լրտեսություն իրականացնելու և էթնիկ անջատողականությանը սատարելու մեջ: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այդ հաղորդումը տարածել են և հիշեցրել, որ անցյալ տարի լրտեսության համար տասնչորս տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան «Ռուսական տան» մշտական այցելուներից էր և, հավանաբար, այդ կառույցին որոշակի գաղտնիքներ է տրամադրել:

Բաքվում, ինչպես և աշխարհի շուրջ ութ տասնյակ երկրներում, «Ռուսական տուն» մշակութային կենտրոնները գործում են «Ռոսսոտրուդնիչեստվո» պետական գործակալության հովանու ներքո: Ադրբեջանական հեռուստաընկերությունը, այսպիսով, փաստացի Ռուսաստանի իշխանություններին է մեղադրել մշակութային ծրագրերի ծածկաքողի տակ Բաքվում էթնիկ անջատողականություն հովանավորելու և Ադրբեջանի դեմ լրտեսությամբ զբաղվելու մեջ:

Ակնկալվում էր, որ Մոսկվան այդ քարոզչությանը կհակադարձի ԱԳՆ կամ պետական դումայի պրոֆիլային հանձնաժողովներից մեկի մակարդակով, բայց շատ կոշտ հայտարարություն է տարածել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի տնօրեն Եվգենի Պրիմակովը: Բացահայտ քամահրական արտահայտվելով հաղորդման հեղինակ «ոմն օրիորդի» հասցեին՝ ռուսաստանցի պաշտոնյան հավելել է: «Որքան ինձ հայտնի է, BakuTV-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից և այժմ թող պատրաստ լինի դատաքննության: Ես կուզենայի կառավարության կողմից ֆինանսավորվող այդ լրատվամիջոցից լսել անհերքելի ապացույցներ կամ հերքում և ներողություն»- ասել է Պրիմակովը:

Նա խորհրդային հայտնի արևելագետ, քաղաքական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի թոռն է, մասնագիտությամբ՝ պատմաբան: Շուրջ երկու տասնամյակ «Եվգենի Սանդրո» լրագրողական ծածկանունով աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, գլխավորել է Մերձավոր Արևելքում «Ռոսիա-24»-ի թղթակցային բյուրոն: Պրիմակով-կրտսերը զբաղեցրել է պետդումայի խոսնակ Վոլոդինի խորհրդականի պաշտոնը, Բաշկիրիայի մեծամասնական ընտրատարածքից ընտրվել պատգամավոր:

Նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2020 թվականին, երբ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ երկրների, արտերկրում բնակվող համերկրացիների հետ և միջազգային մշակութային կապերի պետական գործակալության տնօրեն: Եվգենի Պրիմակովը Ռուսաստանի Հանրային խորհրդի անդամ է, նախագահական ընտրություններում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձ:

Այդ մակարդակի պաշտոնյան, որ բավական հարուստ, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը և, ամենայն հավանականությամբ, հատուկ ծառայությունների բնագավառներում, փորձ ունի, չէր կարող BakuTV-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հրապարակային հայտարարություն անել՝ նախապես չունենալով համապատասխան ատյանի թույլտվությունը:

Իրավական առումով, իհարկե, հստակ չէ, թե Ռուսաստանի օրենսդրությունն ինչպե՞ս է կարգավորում նման հարցերը, «Ռոսսոտրուդնիչեստոն» դիմելու է Մոսկվայի որևէ շրջանային դատարանի՞, թե հայցը ներկայացնելու է Ադրբեջանի դատական իշխանությունների՞ն կամ դատաքննությունն ի՞նչ ընթացք և ավարտ կարող է ունենալ:

Եվգենի Պրիմակով-կրտսերի հայտարարությունն ամենից առաջ քաղաքական է: Նա Ռուսաստանի պետական գործակալության դեմ քարոզչության պատվիրատու է ճանաչում Ադրբեջանի կառավարությանը, այսինքն՝ Իլհամ Ալիևին, որ իր հերթին քաղաքացիական օդանավի աղետի համար պաշտոնական-հրապարակային ներողություն է ակնկալում Վլադիմիր Պուտինից:

Իսկ ընդհանուր առմամբ Պրիմակով-կրտսերի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Եվգենի Պրիմակով-ավագը և Հեյդար Ալիևը երկարմյա մտերմություն են ունեցել: Ըստ որոշ աղբյուրների՝ Մոսկվայից Բաքու, ապա Նախիջևան տեղափոխվելու, երեք տարի հետո իշխանության վերադառնալու հարցում Պրիմակովը Հեյդար Ալիևին մեծ աջակցություն է ցուցաբերել: Ադրբեջանի նախագահի պաշտոնում Հեյդար Ալիևի կայացրած առաջին որոշումներից մեկով Եվգենի Պրիմակովի անունը հանվել է Բաքվի հունվարի 20-ի դեպքերի քրեական գործով մեղադրյալների և միջազգային հետախուզման մեջ գտնվողների ցուցակից: Գուցե խորհրդանշակա՞ն է, որ Իլհամ Ալիևին «դատական պատասխանատվության» ենթարկելու հայց հենց Եվգենի Պրիմակով-կրտսերն է ներկայացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում