Thursday, 16 07 2026
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ

Հայաստանը կարող է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականությունը: Առկա իրավիճակում, իհարկե, դա տրամաբանական և քաղաքական առումով նպատակահարմար դիրքորոշում է: Բայց այդ քայլը չի փակում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ոչ թե այն ակնկալիքով, որ ԵԱՀԿ անդամ պետություններից մեկը կամ մի քանի պետություն կարող են չհամաձայնել Հայաստանի և Ադրբեջանի միջնորդությանը, իսկ եթե կոնսեսուս չձևավորվի, ապա որոշում չի ընդունվի, այլ այն իրողության հիմքով, որ, չնայած Իլհամ Ալիևի «խորախորհուրդ դիտարկումներին» և հոխորտանքներին և ի հակակշիռ դրանց՝ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ «Շուշի կենտրոնով մարզային լայն ինքնավարություն»:

Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարել է 1991թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ: Այն ուժը կորցրած է ճանաչել Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու մասին» Դեկրետը, որով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպես ձևակերպված է փաստաթղթում, կազմավորվել է ոչ թե «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ», այլ «Ինքնավար Լեռնային Ղարաբաղ», որի հողը, ջուրը, անտառները, նյութական մյուս բոլոր արժեքները ճանաչվում են «ներկա տերերի սեփականություն»:

Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի այդ որոշումն իրավական ուժ չունի: Նախ, երեք օր անց Հայաստանի Գերագույն խորհրդի հայցի հիման վրա ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն այն ճանաչել է Խորհրդային Միության սահմանադրությանը «ոչ համապատասխանող»: Երկրորդ, ԼՂ ինքնավար կարգավիճակն ամրագրված է Ադր. ԽՍՀ վերջին՝ 1978թ. սահմանադրությամբ, իսկ Գերագույն խորհուրդը սահմանադրական փոփոխություն կատարելու որոշում չի ընդունել:

Բայց եթե անգամ այս հիմնավորումներից վերացարկվենք, ապա ԼՂ ինքնավարության լուծարումն իրավականորեն առ ոչինչ է նրանով, որ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով և մարզային լայն ինքնավարությամբ «թողնվել է» Ադրբեջանի կազմում:

Այլ միջազգային, միջպետական փաստաթուղթ, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի սահմաններում, գոյություն չունի: Ինչ ձևակերպումներ էլ որ Իլհամ Ալիևն օգտագործի, Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրավական պատկանելիության հիմք, քան բոլշևիկյան Ռուսաստանի կուսակցական մարմնի վերաբերյալ որոշումն է, վկայակոչել չի կարող: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարման ակտն ընդունողները դա գերազանց գիտեին, ուստի իրենց սրբություն սրբոց՝ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի վճիռը չեն բեկանել, ոչ իրավական կամ ուժը կորցրած չեն ճանաչել:

ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է Ադրբեջանի խնդրանքով: Ընդ որում, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի 1992 թ. մարտի 24-ի որոշումը դե-ֆակտո ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները, երբ գումարվելիք Մինսկի խորհրդաժաղովում շահագրգիռ կողմի մանդատով օժտել է նրա «ընտրված ներկայացուցիչներին»:

Եթե Ադրբեջանի նախագահը հետապնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նպատակ, ուրեմն ընդունում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել ոչ «օկուպացված տարածքներն ազատագրելու», այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու, նրան ֆիզիկական բնաջնջման կամ դեպորտացիայի ենթարկելու նպատակով: Եվ ռազմական գործողությունները ծավալվել են մի տարածքում, որ Ադրբեջանի «կազմում է թողնվել» երրորդ երկրի՝ բոլշևիկան Ռուսասատնի որոշմամբ:

Իրավաքաղաքական այս «քեյսի» առկայությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն Ալիևին համադարման չէ, քանի որ Ադրբեջանի ներպետական օրենսդրության իմաստով Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը լուծարված չէ, շարունակում է մնալ, քանի դեռ այդ երկրի Սահմանադրական դատարանը Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը չի ճանաչել «ապօրինի», «իրավական առումով առ ոչինչ» կամ, գոնե, «ուժը կորցրած»:

Ադրբեջանի նախագահը կգնա՞ նման համարձակ քայլի, կհակադրվի՞ Ռուսաստանին: Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության հիմքը 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին հանուն Ադրբեջանի Հայաստանի անկախ պետության դեմ պատերազմն է, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի օկուպացիան: Այդ բարբարոսական պատերազմի հետեւանքով է, որ Լեռնային Ղարաբաղը թողնվել է Ադրբեջանի կազմում, Նախիջևանը՝ հանձնվել, իսկ զարական Ռուսաստանի նախկին Զանգեզուրի գավառը՝ բաժանվել հայկական և քրդական մասերի:

«Գետնի վրա» իրավիճակն, ինչ խոսք, պատմական այս իրողությունները քաղաքական դիսկուրսի առարկա դարձնելու հնարավորություն չեն ընձեռում կամ Հայաստանի իշխանություններին բավարար հետեւողականություն չեն ապահովում: Բայց դրանից չի հետեւում, թե Լեռնային Ղարաբաղի բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները չեն կարող, իրավասու չեն միջազգային ատյաններում պայքարել ԼՂ սուբյեկտության վերահաստատման համար: Չէ՞ որ նույնիսկ Ադրբեջանի իրավական համակարգն է նման հնարավորություն ընձեռում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում