Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Երևանի պերճախոս ակնարկը Թեհրանին

Երևանում ընդունելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը բավականին հատկանշական է և թերևս արտացոլում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական Երևանի խոսակցության տրամաբանությունը:

Հայաստանի և Իրանի բնական շահի սահմանումն իհարկե Փաշինյանը չի մանրամասնել, և այստեղ, անշուշտ, կարող են լինել ամենատարբեր կռահումներ կամ մեկնաբանություններ: Սակայն ինքնին ձևակերպումը՝ առավել ևս որպես անսասան երաշխիք, խիստ հատկանշական է ու պերճախոս:

Ըստ այդմ, այդ պերճախոսությունը կամ բխում է իրանցի պաշտոնյայի այցի արդյունքի վերաբերյալ Երևանի գոհունակությունից, իսկ այստեղ հարկ է նկատել, որ Իրանի ԱԳԽ քարտուղարը Երևան է ժամանել Բաքու այցից անմիջապես հետո, կամ այդ պերճախոսության պատճառն ու մոտիվը Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ջանքի առնչությամբ որևէ ակնկալիքն է: Միևնույն ժամանակ անշուշտ ուշադրության է արժանի, որ Երևանը իրանցի բարձրաստիճան հյուրին «դիմավորել» է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախաձեռնությանը կառավարության դրական արձագանքով: Իսկ այդ հարցը անկասկած էապես առնչվում է Իրանի բնական շահերի տիրույթին, ինչի վերաբերյալ Թեհրանն արտահայտվում է պարբերաբար, տարբեր առիթներով և ձեւակերպումներով:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Երևանում քննարկումների ընթացքում Իրանի անվտանգային համակարգի բարձրաստիճան ներկայացուցչին հավաստիացվել է, որ Հայաստանի մեկնարկած գործընթացը որեւէ կերպ չի պարունակի Իրանի բնական շահերին սպառնացող ռիսկեր, եւ ավելին՝ կարող է նպաստել այն ընդհանուր շահերին ու հետաքրքրություններին, որ ունեն Հայաստանը և Իրանը, և որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անսասան են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում