Friday, 17 07 2026
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսությունը գտնվում է Երևանում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոսի առաքելությունը։ Մեր նպատակն է, հիմնվելով Հայաստանի և Հորդանանի միջև եղած բարեկամական հարաբերությունների վրա, ավելի ամուր կապեր ստեղծել երկու պետությունների միջև, խթանել գործարար շփումները, առևտուրն ու ներդրումները, գիտակրթական կապերը, զարգացնել զբոսաշրջության ներուժը: Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հարթակ՝ աջակցելով գործարարներին, ներդրողներին, զբոսաշրջիկներին, ուսանողներին»,- Արա Մկրտչյանի խոսքերն է մեջբերված հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ:

Արա Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արա Մկրտչյանն ունի ավելի քան 20 տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ, մասնագիտացած է շինարարության, էներգետիկայի, բազմաֆունկցիոնալ ձեռնարկությունների կառավարման գործում:

Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականին: Այս տարիների ընթացքում Հայաստանի և Հորդանանի միջև ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր, տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների պաշտոնական այցեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում