Monday, 20 07 2026
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Այլընտրանքային ծառայության հետ կապված հարցերը հաճախ դուրս են մնում ուշադրությունից․ ՄԻՊ

ՄԻՊ առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտնել է, որ քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։

Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների և պրակտիկայի լավարկման հնարավոր քայլերը, ներկայացվել՝ Հայաստանում այլընտրանքային ծառայության հետ կապված մարտահրավերներն ու լուծումները և այդ համատեքստում միջազգային իրավական չափորոշիչները:

«Ես և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդես ենք եկել բացման խոսքով:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ երևանյան գրասենյակին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար՝ նշել եմ, որ այլընտրանքային ծառայության հետ կապված բոլոր հարցերը թեև շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից, բայց հաճախ դուրս են մնում ուշադրությունից։

«Հարկ եմ համարում շեշտել, որ թեև ՄԻԵԴ վճիռներն էական դրական ազդեցություն են ունեցել ոլորտի կատարելագործման վրա, այնուամենայնիվ, այն Հայաստանում դեռ ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեմայի վերաբերյալ շատ քիչ են նաև հանրային քննարկումները, քանի որ մարդիկ այստեղ առկա խնդիրները չեն դիտարկում որպես մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն անդրադառնալով թեմային` նշել է, որ ոլորտում Պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները հիմնված են ինչպես այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացիներից ստացվող բողոքների, այնպես էլ ՀԿ-ների և մյուս գործընկերների մտահոգությունների վրա։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ` ամբողջ գործընթացը պետք է պատշաճ իրականացվի ոչ միայն մինչև քաղաքացու այլընտրանքային ծառայության անցնելը, այլև բուն ծառայության ընթացքում: Այս ոլորտը գտնվելու է մեր հատուկ ուշադրության ներքո» – նշել է Անդրանիկ Եղոյանը։

Միջոցառման մասնակիցները դիտարկումներ ու կարծիքներ են փոխանակել ներպետական և միջազգային իրավակարգավորումների ու չափորոշիչների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ»,- գրել է Մանասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում