Saturday, 11 07 2026
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Փաշինյանի ելույթի «մեխը»՝ ամենամեծ պրոբլեմը

«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, ամենամեծ պրոբլեմն այդտեղ է»,- նախօրեին կառավարության նիստում՝ իրավապահ համակարգի հասցեին կոշտ ելույթում, նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա առանցքային դրվագ է նախօրեին տեղի ունեցածի առնչությամբ, որը, ըստ էության բացահայտում է մոտիվացիոն հիմնական շերտը:

Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողն այն չէ, որ իրավապահ համակարգն աշխատում է անարդյունավետ, որ չեն իրականացվում իր հանձնարարականները, հորդորները կամ իր սահմանված նշաձողերը, որ Հայաստանում բավականին բարձր է քրեածին վիճակը: Նիկոլ Փաշինյանն «ամենամեծ պրոբլեմ» համարում է այն, որ մարդիկ չեն հավատում, որ ինքն այդ ամենի տակ չի ստորագրում: Այսինքն՝ նրան ամենաշատն անհանգստացնում է այն, որ իրավապահների վատ աշխատանքի համար հանրությունը կարող է պատասխանատու համարել իրեն, որ այդ աշխատանքի անարդյունավետությունը ոչ թե թուլացնում է պետության դիմադրունակությունը, մրցունակություն, այլ՝ իր անձնական վարկանիշը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած իր ելույթով փաստացի փորձում է լուծել այդ պատասխանատվությունից խուսանավելու հարցը՝ հանրությանը ցույց տալու, որ ինքը չէ այդ ամենի տակ ստորագրողը: Կառաջանա հարց, թե այդ դեպքում չէ՞ որ մարդիկ ավելի շատ չեն հավատա, եթե իր ելույթից հետո չլինի պատկերի և արդյունավետության նկատելի փոփոխություն, ընդ որում կարճ ժամանակում:

Դա վարչապետ Փաշինյանի համար հոգ չէ, քանի որ այդ դեպքում կլինեն կադրային լուծումներ: Հետո այդ լուծումները դարձյալ չեն տա որևէ արդյունք, չեն փոխի որևէ արդյունավետություն, և հետո դարձյալ կլինի մի նոր կոշտ ելույթ: Դա «հավերժական շարժի՞չ» է: Ոչ, իհարկե, հնարավոր չէ այդպես հավերժ: Բայց երկար ժամանակ ձգել հնարավոր է: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրն է լուծում, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում