Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Բաքվում ո՞վ է եղել ԱՄՆ ռազմական հետախույզ Փրայորի իրական վիզավին

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգների ՊՆ ռազմական հետախուզության վարչության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ղեկավար Պատրի Փրայորը Ադրբեջան է այցելել՝ քննարկելու անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ ԱՄՆ հանդես էր եկել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում գտնվող ամերիկյան եւ իսրայելական ընկերություններին Իրանի կողմից կիբերհարձակման սպառնալիքի մասին հայտարարությամբ: Ամերիկյան եւ իսրայելական որ ընկերություններն են Azerbaijan-ում գործում՝ հրապարակային տեղեկության չկա, բայց եթե դրանք ենթարկվում են կամ կարող են ենթարկվել իրանցի հաքերների հարձակմանը, ուրեմն խոսքը նավթավերամշակման կամ «Այնա» լվացքի փոշի արտադրող ընկերության մասին չէ:

Բաքվում ամերիկացի բարձրաստիճան ռազմական հետախույզը՝ Պատրի Փրայորը, հանդիպումների մասին ոչ մի տեղեկություն չկա եւ հազիվ թե լինի, բայց չափազանց ուշագրավ է, որ նրա ադրբեջանական այցին զուգահեռ իսրայելական Glodes պարբերականը, հղելով իր վստահելի աղբյուրներին, տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի կառավարությունը Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններին առաջարկել է տեղափոխվել Բաքու:

Պարբերականի տեղեկություններով, Բաքուն շատ գրավիչ առաջարկություն է արել. Ադրբեջան տեղափոխված ընկերությունները տասը տարի կազատվեն բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաեւ՝ հողի վարձակալության վճարներից: Լրատվամիջոցը դեռ չի բացահայտել տեղափոխվելու ցանկություն հայտնած եւ արդեն իսկ Ադրբեջանի կառավարության հետ բանակցությունների մեջ գտնվող ընկերությունները:

Ըստ երեւույթին, դա գաղտնիք էլ կմնա առնվազն տեղեկատվական տիրույթում: Բայց արդյո՞ք այդ բացահայտումը կապ ունի իրականության հետ: Ավելի հավանական չէ՞, որ Ադրբեջանը որոշել է լեգալացնել իր տարածքում իսրայելական ռազմա-տեխնոլոգիական ներկայությունը՝ առանց բացահայտելու, թե կոնկրետ ինչ ընկերություններ են գործում:

Լեգալացումն, իհարկե, այդ եւ ամերիկյան ընկերություններին կիբերհարփակումներից չեն ապահովագրում, բայց, երեւի, Բաքվում հաշվարկել են, որ այդ քայլը որոշ չափով կարող է մեղմել Իրանի անհանգստությունները:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ներկայացնում է այնպես, որ Ադրբեջանի կառավարությունը «վերջնականապես որոշել է հաղթահարել նավթա-գազային ոլորտից կախվածությունը եւ անցնել տնտեսության այդքան սպասված դիվերսիֆիկացման»:

Իրականում Ադրբեջանը ոչ միայն սեփական, այլեւ ներգրավված ահռելի միջոցներ է ծախսում՝ մեծացնելու գազի եւ նավթի արդյունահանման ծավալները, քննարկում է նավթա-գազային խողովակաշարերի թողունակության մեծացման, ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր:

Իսրայելական մի քանի ընկերության բարձրտեխնոլոգիական արտադրանքը չի կարող փոխհատուցել այն գումարների նույնիսկ մի մասը, որ Բաքուն ստանում է նավթի եւ գազի արտահանումից, բայց իսրայելական բարձր տեխնոլոգիաներն Ադրբեջանի համար չափազանց մեծ կարեւորություն ունեն:

Իրավիճակի փոփոխության դեպքում դրանք Իրանի կողմից կարող են դիտվել որպես օրինական թիրախ: Իրանցի մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանում գտնվող իսրայելական օբյեկտներին:

Հրապարակայնացնելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի քանի ընկերություններ տեղափոխվում են Ադրբեջան, Բաքուն հնարավոր բարդություններից ապահովագրում է իր տարածքում արդեն իսկ հաստատված՝ իսրայելական «ընկերություններին»:

Այդ քայլին Ալիեւը գնում է ԱՄՆ ռազմական հետախուզության խորհրդով, առաջարկությամբ, թե պարտադրանքով՝ այնքան էլ էական չէ: Կարեւոր է, որ Միացյալ Նահանգների ռազմական հետախուզությունը Բաքվի հետ գտնվում է համագործակցության մեջ, որը կարող է ավելի սերտանալ եւ ընդգրկել նոր ոլորտներ:

Այս դեպքում բացահայտվում է նաեւ, որ իսրայելա-ադրբեջանական ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը բոլորովին էլ Հեյդար Ալիեւի «իմաստուն քաղաքականության» արդյունք չէ: Պատրիկ Փրայորը դեռեւս գտնվում էր Բաքվում, երբ Իլհամ Ալիեւն Իտալիայում ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, Ադրբեջանը կարող է ներգրավվել ռուս-ուկրաինական կարգավորմանը: Ալիեւը քաղաքականության մեջ «հետին ջորեպան» չէ, որպեսզի իրեն ինքնագործունեություն թույլ տա: Հետախուզական ծառայությունների մակարդակով քաղաքական բանակցությունները, կարծես, դարձել են ավանդույթ: Բաքվում ո՞վ է եղել Պատրիկ Փրայորի իրական վիզավին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում