Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Սովորել սովորելու կարողունակությունը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին՝ ևս մեկ անգամ արժևորելով կրթության և գիտելիքի դերը. «ՀՀ կառավարության կողմից այսօր կրթության բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ բովանդակային հարցերի:

Այս տարի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է հանրակրթության պետական նոր չափորոշչով, շարունակվելու են իրականացվել ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների կառավարման նոր մոդելի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր: Մենք ակնկալում  ենք, որ դուք՝ սիրելի՛ աշակերտներ, լինեք կրթական գործընթացի ակտիվ մասնակիցներ և սովորեք ամենակարևոր կարողունակությունը, այն է՝ սովորել սովորելու կարողունակությունը: Կյանքի բոլոր փուլերում պետք է ինքնակրթվել՝ առնվազն աշխատաշուկայում մրցունակ լինելու, 21-րդ դարի հմտությունների փաթեթին տիրապետելու համար:

Վստահ եմ, որ շատ գիտելիքներ ստանալու եք հենց այս դպրոցում, բայց նաև իմացեք, որ կրթության գործընթացը երբեք չի դադարում և շարունակվում է կյանքի բոլոր փուլերում»:Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև այն արժեքները և դիրքորոշումները, որոնք ներառված են նոր չափորոշչի շրջանակում՝ հույս հայտնելով, որ որպես ակտիվ քաղաքացիներ՝ աշակերտները դրանք կգործադրեն իրենց առօրյա կյանքում, իսկ ուսուցիչները՝ ամենօրյա աշխատանքում:ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 119 ավագ դպրոցում բարձր մակարդակով ուսուցանվում են օտար լեզուներ, մասնավորապես՝ դպրոցը ֆրանսերենի և գերմաներենի ուսուցման առումով առաջանցիկ հաջողություններ ունի:

 Նոր ուսումնական տարում Արթուր Մարտիրոսյանն աշակերտներին մաղթել է բարի երթ և բազում հաջողություններ. «Առաջնորդվեք այն գիտակցմամբ, որ կրթական երկար ճանապարհին պետք է անընդհատ կրթվել և ինքնակրթվել»:Աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին. «Մենք բարեկամական սերտ հարաբերություններ ունենք 119 դպրոցի հետ, և մեզ համար կարևոր է երկուստեք կապերի ամրապնդումը, որ կարող է արդյունավետ լինել մշակույթի և կրթության ոլորտների համագործակցության, ուսուցիչների վերապատրաստման, փոխայցելությունների և շրջանավարտների հետ կապերի պահպանման առումներով: Դուք նաև կամուրջ եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև»:Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցն ունի 14 10-րդ դասարան, որտեղ սովորելու է շուրջ 273 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է 878 աշակերտ, սակայն ընդունելությունը դպրոցում շարունակվում է: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում