Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

«Մոսկվան Վրաստանի դեմ քաղաքական լեզվագիտություն է կիրառում»

«Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն Վրաստանի մասին բավական ընդարձակ շրջաբերական է տարածել, որում նշվում էր, թե Վաշինգտոնը գունավոր հեղափոխություն է նախապատրաստում։»

«ՌԴ ԱՀԾ-ն ներկայացրել է սցենարը. խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթում է, ի պատասխան ԱՄՆ-ը զորակոչի է ենթարկում արևմտյան ֆինանսավորման ՀԿ-երը, և փողոցային պայքարի միջոցով տապալում օրինական իշխանություններին։»

«Տպավորություն էր, որ Մոսկվան «Վրացական երազանքի» և երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առջև դնում էր ընտրություններում անպատճառ հաղթելու ու բողոքի ցույցերը ճնշելու խնդիրը: Պաշտոնական Թբիլիսին ՌԴ ԱՀԾ-ի «հանձնարարականին» հրապարակային չարձագանքեց:»

«Հավանական է, որ փակ խողովակներով «մտքերի փոխանակություն» տեղի է ունեցել, ինչը, սակայն, Մոսկվային չի բավարարել: Կիևի «ռեժիմի հանցագործությունների հարցերով» ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը ՌԻԱ-Նովոստիին ասել է, որ Կուրսկի մարզի բնակիչներն «ուշադրություն են դարձրել վրացական ակցենտով անգլերեն խոսող վարձկաններին և լեհական (զինված) կազմավորումներին»:»

«Նա պատմել է, որ Կուրսկում խաղաղ բնակչությունը նրանց «հանդիպել է իրենց տների մոտակայքում, Կիևյան ռեժիմի կողմից հաստատված հսկիչ կետերում» և արձանագրել դեպքեր, երբ վարձկանները մեքենաներ են գնդակոծել՝ ինչպես հրաձգարանում: Ի՞նչ է տեղի ունենում Կուրսկի մարզի ուկրաինական վերահսկողության անցած բնակավայրերում՝ հստակ ոչ ոք չի գիտի: Ինչպես ռուսներն իրենց խոսքով ասում են՝ «պատերազմում ամեն ինչ կարող է պատահել»»:

«Բայց մարդիկ ինչպե՞ս են պարզել, որ «օտարերկրյա վարձկանները խոսում են անգլերեն, բայց՝ վրացական ակցենտով»՝ սա արդեն միայն տեղեկատվության աղբյուրը կիմանա: Ընդ որում, խոսքը ոչ թե Ռուսաստանի զինվորական թղթակցի կամ մասնավոր անձի Telegram գրառման, այլ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի կողմից արված հայտարարության մասին է:»

«Մանավանդ որ նա տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում «ներխուժած 4000 վարձկաններ արդեն իսկ իդենտիֆիկացվել են»: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ունեն «Կիևյան ռեժիմին վարձկաններ տրամադրած» երկրների ցանկ: Վրաստանը այնտեղ ընդգրկվա՞ծ է»:

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ռուս-ուկրաինական պատերազմում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը բարձր է գնահատել: Այդ համատեքստում «անգլերեն վրացական ակցենտով խոսող վարձկանների» մասին նույն գերատեսչության հատուկ ներկայացուցչի դիտարկումը բավական արտառոց է:»

«Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան Թբիլիսիին ինչ-որ առաջարկություն է արել, օժանդակության պատրաստակամություն հայտնել, որը «Վրացական երազանքի» կողմից միանշանակ չի ընդունվել, և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ազդեցության լրացուցիչ գործիքակազմ է կիրառում:»

«Ուկրաինական բանակում «վրացական լեգեոնի» մասին մամուլում տեղեկություններ եղել են նաև նախկինում, բայց, որքան հիշվում է, սա առաջին դեպքն է, երբ այդ մասին, թեկուզ Կուրսկի բնակիչների լեզվագիտական «հմտություններին» հղումով, Մոսկվան արտահայտվում է պաշտոնական անձի մակարդակով: Ըստ երևույթին, Թբիլիսիում ռուսաստանյան «արշալույսները խաղաղ չեն»:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում