Saturday, 11 07 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման

Տավուշում ընկերություններից մեկի տնօրենն ու փրկարարը դանակաhարված տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում իրենց 2 քաղաքացի է դիմել բուժօգնության, իսկ ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք, իսկ ժամը 23։50-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ն, Ռոման Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ն և 48-ամյա Միհրան Մ․-ն Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրանց է մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ հանցագործություն կատարած և մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում