Monday, 13 07 2026
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը բարձրացնում է Ռուսաստանի հետ դիմակայության նշաձողը. ի՞նչ կարժենա դա, եթե Քամալա Հարիսը հաղթի

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Չիկագոյում անցկացրած համագումարից հետո նախընտրական ծրագրի նոր հիմնադրույթներ է հրապարակել։ Nosmu.ru-ն ներկայացրել է Եվրոպային եւ Ռուսաստանին վերաբերող հիմնական շեշտադրումները։

Ըստ այդմ, Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել, որպեսզի «պառակտի Միացյալ Նահանգների գլխավորած՝ աշխարհի ամենահզոր ռազմա-քաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն», բայց փաստացի այն ավելի է ամրապնդվել, երբ միացել են Շվեդիան եւ Ֆինլանդիան։

Հյուսիս-ատլանտյան դաշինքի դեմ Ռուսաստանի քաղաքականության ձախողման եւս մեկ ապացույց է գնահատվում այն, որ եթե 2020թ. ՆԱՏՕ-ի անդամ ընդամենը 9 պետություն էր համաձայն ՀՆԱ-ի երկու տոկոսը հատկացնել ռազմա-պաշտպանական ծախսերին, ապա 2024թ. նման պատրաստակամություն է հայտնել արդեն 23 պետություն։

Դեմոկրատական կուսակցությունը սահմանում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «հարձակում է ազատության, իրավունքի եւ ժողովրդավարության դեմ»։ Ամենակարեւորն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Դեմոկրատական կուսակցությունն օրակարգ է բերում ՌԴ նախագահ Պուտինին «միջազգային պատասխանատվության ենթարկելու» իր նպատակադրումը։

Այսպիսով, Ռուսաստանի հետ դիմակայության մեջ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը շատ բարձր նշաձող է սահմանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցով միջազգային դատավարություն նախաձեռնելու եւ անձամբ Վլադիմիր Պուտինին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ընդգծվում է, որ նախագահ Բայդենին հաջողվել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ ամրապնդել հարաբերությունները, որպեսզի «զսպվեն Գլոբալ հարավի նկատմամբ Ռուսաստանի նկրտումները»։ Բերվում է ՆԱՏՕ-ի վերջին երեք գագաթաժողովին այդ տարածաշրջանի առաջատար երկրների մասնակցության փաստը։ Ըստ երեւույթին, հաղթանակի դեպքում դեմոկրատների նոր վարչակազմը ձգտելու է ֆորմալացնել ՆԱՏՕ-Հնդկա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանի երկրների հարաբերությունները։

Դեմոկրատական կուսակցության համագումարն, ըստ էության, ցրել է ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի պայմանավորվածությունների մասին տպավորությունը: Իհարկե, դա չի նշանակում, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ոչ հրապարակային շփումներ չեն եղել կամ չկան, կամ բացառված է, որ լինեն:

Ծրագրի նախաբանում հատուկ շեշտված է, որ նախագահ Բայդենին հաջողվել է օգնել Ուկրաինային եւ միաժամանակ խուսափել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից: Դա, իրոք, գլոբալ նշանակության հաջողություն է, որ, անկասկած, գին ունի: Ի՞նչ է արժենալու դիմակայության նոր նշաձողը, եթե նախագահական ընտրություններում հաղթի ԱՄՆ դեմոկրատների թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում