Sunday, 12 07 2026
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան

Գազային հանգույցն ու հայ-ադրբեջանական պայմանագիրը

ՌԴ նախագահ Պուտինի՝ Բաքու կատարած այցին զուգահեռ, տարածվվեց Եվրահանձնաժողովի խոսնակի հայտարարությունը, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին մինչեւ Կլիմայի գագաթնաժողովը, որը կայանալու է Բաքվում, Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր: Հնարավոր չէ ասել, թե կա՞ արդյոք Եվրահանձնաժողովի խոսնակի այդ կոչի եւ Պուտինի այցի միջեւ որեւէ կապ, որը դարձել է ժամանակագրական զուգորդման պատճառ, սակայն ինքնին այդ ժամանակագրությունը հետաքրքիր է: Պուտինը Բաքվում հայտնում է հայ-ադրբեջանական խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն, ինչը սակայն ավելի շատ հնչում է իբրեւ այդ գործընթացը պարզապես արեւմտյան մոդերատորությունից ռուսական մոդերատորության դաշտ տեղափոխելու հայտ:

Դրան զուգահեռ, Եվրահանձնաժողովից հնչում է կոչ Ալիեւին՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, օգտագործել Կլիմայի գագաթնաժողովի պահն ու գնալ այդպիսի քայլի: Հնչում է՝ «չգնալ ռուսական մոդերատորության»: Տպավորություն է սակայն, որ իրավիճակը խորքում շատ ավելի «լայնաշերտ» է: Դա չի նշանակում անշուշտ, որ չկա մոդերատորության համար մրցակցություն: Սակայն, պետք չէ անուշադրության կամ մոռացության մատնել հանգամանքը, որ Պուտինի այցը տեղի է ունենում Կուրսկի մարզում իրավիճակի ֆոնին: Ավելին, Պուտինի այցի մասին խոսվել է հենց այդ իրավիճակը ձեւավորվելուց հետո:

Իսկ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակում գոնե առայժմ կա մի ըստ էության առանցքային հանգամանք՝ դեպի Եվրոպա ռուսական գազաբաշխիչ մեծ կայանի գրավումը: Ուկրաինական զինուժը գրավել է այն, սակայն որեւէ քայլ չի արել դրա գործունեության ռեժիմը փոխելու, այլ կերպ ասած՝ ռուսական գազի ընթացքը դեպի Եվրոպա կանգնեցնելու համար: Ավելին, Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազաբաշխիչ կայանի  գրավումը թանկացրել են գազը Եվրոպայում, եւ ըստ եվրոպական մամուլի՝ ավելացրել Ռուսաստանի եկամուտները: Այդ իրավիճակին զուգահեռ էլ, Գերմանիան Հյուսիսային հոսք գազատարի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաինա, դեպի պաշտոնական Կիեւ:

Դեկտեմբերի 31-ին սպառվում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը: Մինչ այժմ այդ պայմանագիրը գործել է ըստ էության ժամացույցի ճշգրտությամբ, չնայած պատերազմին: Սակայն, պետք է համաձայնել, որ փոքր ինչ տարօրինակ կլինի, եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի շարունակել պայմանագիրը, այսինքն թարմացնել այն: Մինչդեռ, Գերմանիան, ըստ այդ երկրի հեղինակավոր մամուլի, կողմնակից է, որ շարունակվի մատակարարումը, քանի որ չնայած տեսակարար կշռում դա ընդամենը 6-7  տոկոսն է, բայց այսօր Եվրոպան պատրաստ չէ հրաժարվել գազի այդ չափից, այն էլ ձմռանը:

Այդտեղ ի հայտ է գալիս Բլումբերգի տեղեկությունը, որ քննարկվում է ադրբեջանական գազի տարբերակը՝ ռուսական խողովակով ադրբեջանական գազ դեպի Ուկրաինա, հետո Եվրոպա: Սա կարող է լինել տարբերակ, երբ կգոհացնի գործնականում բոլորին: Ձմեռնամուտին Եվրահանձնաժողովին հազիվ թե գազի խնդիրը գործնականում ավելի հետաքրքրի, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, առավել եւս, որ միայն ոզնուն թերեւս պարզ չլինի, որ չկա այդպիսի գործնական համաձայնագրի ստորագրման իրական հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում