Saturday, 18 07 2026
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը

Ուկրաինան և Ռուսաստանը պետք է խաղաղության գաղտնի բանակցություն ունենային․ The Washington Post

Ուկրաինան և Ռուսաստանն այս ամիս պետք է իրենց պատվիրակությունները ուղարկեին Կատար՝ խաղաղության գաղտնի բանակցությունների համար, սակայն դրանք խափանվեցին Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Նշվում է, որ բանակցություններում ներգրավված ոմանք հույս ունեին, որ դրանք կարող են հանգեցնել ավելի համապարփակ համաձայնության՝ պատերազմի ավարտի համար, ասել են անանուն պաշտոնյաները։

Բանակցությունների մասին տեղեկացված դիվանագետն ասել է, որ ռուս պաշտոնյաները հետաձգել են իրենց հանդիպումը Կատարի պաշտոնյաների հետ Ուկրաինայի՝ արևմտյան Ռուսաստան ներխուժումից հետո: Մոսկվայի պատվիրակությունը դա որակել է որպես «սրացում», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Կիևը Դոհային չի զգուշացրել իր անդրսահմանային հարձակման մասին։

Ռուսաստանը «չդադարեցրեց բանակցությունները, նրանք ասացին, որ մեզ ժամանակ տվեք», – ասել է դիվանագետը:

Թեև Ուկրաինան, այնուամենայնիվ, ցանկանում էր իր պատվիրակությանը ուղարկել Դոհա, աղբյուրն ասել է, որ Կատարը մերժել է, քանի որ միակողմանի հանդիպումը շահավետ չի համարում:

The Washington Post-ի հարցերին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ Դոհայում գագաթնաժողովը հետաձգվել է «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով», սակայն այն տեղի կունենա օգոստոսին տեսա-կոնֆերանսի ձևաչափով։

Կրեմլը չի ​​պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում