Monday, 17 06 2024
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին
«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Բագրատունյաց պողոտայում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ
Վաղուց ձանձրալի դարձած «դաշնակից-դաշնակից» խաղը վերջացնելու ժամանակն է. այլևս որևէ մեկին պետք չէ
09:45
Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը
ԱՄՆ-ն ինքն է եկել՝ ունիկալ հնարավորություն է. Հայաստանի ընտրության որոշումն ուշանում է
09:15
Քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Շահրամանյանը փաստացի արդարացնում է Ալիևի նարատիվը. երեկվա հայտարարությամբ նա փակեց ԼՂ էջը
08:45
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 20 աստիճանով
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են

Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Գամբիայի մայրաքաղաքում ընթանում է Իսլամական համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով: Miiliyet-ը փոխանցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ելույթի հիմնական թեզերը, որ պայմանականորեն կարելի է ձեւակերպել այսպես. Գազայի հատվածում պատերազմ է ոչ թե Իսրայելի պետության եւ պաղեստինցի արաբների, այլ բռնաճնշողների եւ բռնաճնշվածների միջեւ, հետւաբար օկուպացիայի դեմ պայքարը բոլոր իսլամադավան ժողովուրդներինն է, իսլամական աշխարհի պատմությունը գիտի պառակտիչ մրցակցության դառը օրինակներ, որ չպետք է կրկնվեն, իսլամական պետությունները չեն կարող Պաղեստինի սուրբ գործը զոհաբերել տարածաշրջանային գերիշխանության համար մրցակցությանը:

Մերձավոր Արեւելքի իսլամադավան ամենաազդեցիկ երկրներ են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Իրանը: Նրանից Իսրայելի «արյան թշնամի» ավանդաբար դիտվել է Իրանը, որ իսլամական աշխարհում հանդես է եկել որպես Երուսաղեմի ազատագրման պայքարի առաջնորդ: Գազայի հատվածում պատերազմի սկզբից, երբ ԻՀԿ-ն պետությունների առաջնորդների գագաթաժողով էր կազմակերպել, Իրանի նախագահը կոշտ քննադատել էր Իսրայելին վառելիք մատակարարող իսլամադավան երկրներին՝ ակնարկելով առաջին հերթին Թուրքիային:

Թուրքիան հակադարձում է, բայց, ըստ երեւույթին, Ֆիդանի «կշտամբանքի» հասցեատեր է Սաուդյան Արաբիան, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մի քանի օր առաջ, ինչպես ամերիկյան Politico-ն է ձեւակերպել՝ «շատ բարդ բանակցություններ է վարել»: Ըստ տեղեկությունների, սաուդցիները չեն մերժել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկությունը, բայց «եւ վճռական «այո» չեն ասել»: Գրեթե միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն պաշտոնյայի կողմից մամուլին տեղեկություն է փոխանցվել, որ «ամերիկա-իրանյան գաղնի բանակցություններ չեն ընթանում, երրորդ երկրների միջնորդությամբ շփումներն, ինչպես եւ նախկինում, կոորդինացնում է փոխարտգործնախարար Բաղերին»:

Թուրքիայի արտգործնախարարն, անշուշտ, սաուդա-ամերիկյան եւ իրանա-ամերիկյան բաց կամ փակ քննարկումներից շատ ավելի է տեղեկացված: Մանավանդ որ ինքն էլ մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ «ծանր հանդիպում» է ունեցել: Եւ, երեւի, հենց այդ տպավորությամբ է ասել, որ «իսլամական աշխարհի պառակտվածությունը ձեռնտու է Իսրայելին եւ նրա հովանավորներին»: Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հակիրճ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Բաքուն սատարում է Պաղեստին պետության հռչակմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. բանաձեւի:

Այն, ինչպես հայտնի է, նախկին բրիտանական ենթամանդատային Պաղեստինը բաժանում է երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Հրապարակային քաղաքականության մակարդակում, այսպիսով, Բաքուն համերաշխվում է Պաղեստինի հարցում իսլամական աշխարհի ընդհանուր դիրքորոշմանը, բայց այդ մոտեցումը ֆորմալ առումով պաշտպանում է նաեւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ՝ Եվրամիությունը: Իրանը, իսկ Գազայում պատերազմի բորբոքումից հետո նաեւ Թուրքիան պահանջում են, որ Իսրայելը վերադառնա 1967թ. սահմաններին, իսկ դա ենթադրում է ավելի քան քառասուն տարի իրականացված վերաբնակեցման չեղարկում, միլիոնավոր մարդկանց տեղահանություն, տարածքների, այդ թվում՝ Գոլանի բարձունների վերադարձ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փաստացի բացահայտել է, որ «ալ-Ղուդսի ազատագրման» գաղափարն ընդամենը քարոզչական է: Բուն խնդիրն այն է, թե ո՞վ է լինելու ապագա Պաղեստին պետության «անվտանգության երաշխավորը»: Եւ այս հարցում իսլամական աշխարհը տարակարծիք է, ինչը վերաճել է ազդեցության համար սուր մրցակցության: Հաքան Ֆիդանը, կարծես, անոնսավորում է ներիսլամական ճգնաժամ: Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի հյուսիս ներխուժման: Ակնհայտորեն դա ուղղված է Մերձավոր Արեւելքում Իրանի հովանավորած «շիադավան աղեղի» խզմանը: Մյուս կողմից Ադրբեջանը խորացնում է Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխադարձ ներդրումային հարաբերությունները: Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում