Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Բորելի անսպասելի հայտարարությունը. ԱՄՆ «անջատվու՞մ» է Եվրոպայից

«Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հետ անջատման: Այժմ անջատման այդ ռիսկն արդեն չի բխում եվրոպական կողմից, այն բխում է ԱՄՆ-ի քաղաքականությունից»: Այս հայտարարության հեղինակն այլ մարդ չէ, քան անվտանգության եւ արտաքին հարցերի եվրահանձնակատար Ժոզեֆ Բորելը, որ ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած համաժողովում: Եվրահանձնակատարը փաստացի բարձրաձայնում է անվտանգության ճարտարապետության խորքային տրանսֆորմացիայի հարցերը, արձանագրելով, որ ԱՄՆ «անջատվում» է Եվրոպայից:

Եվրոպայում ավելի հաճախ ու ավելի բարձրաձայն են սկսել խոսել այն մասին, որ աշխարհամասը պետք է ունենա անվտանգության իր կառուցվածքը եւ առավելագույնս անկախ լինի Միացյալ Նահանգներից: Սա պայմանավորել լոկ նրանով, որ Եվրոպայում սպասում են Թրամփի ընտրություն, թերեւս կլինի սխալ: Օրինակ, հանձնակատար Բորելը խոսում է Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունից բխող տպավորության եւ իրողությունների մասին, այլ ոչ թե Թրամփի հավանական ընտրությամբ պայմանավորված հեռանկարի: Գրեթե կասկած չկա, որ Եվրոպայում այդ խոսակցությունը խթանում է հենց ինքը՝ ԱՄՆ: Թվում է անիրատեսական, անհավանական, որ ԱՄՆ հեռանա Եվրոպայից:

Բայց, մյուս կողմից, առկա խոսակցությունները թերեւս պետք չէ դիտարկել հեռանալու իմաստով: ԱՄՆ ըստ էության դրել է եվրոպական անվտանգության եւ ռազմա-քաղաքականության համակարգը վերափոխելու խնդիր, ընդ որում՝ առանց հաստատված «գլխավոր հատակագծի»: Վաշինգտոնը հանձն չի առնում որեւէ «հատակագիծ» պարտադրելու առաքելություն, այլ նույնիսկ կարծես թե «բաց է թողնում» Եվրոպան որոշակի ներին մրցակցության ռեժիմում, հետեւելու համար, թե ինչ կոնֆիգուրացիաներ կձեւավորվեն՝ որպես եվրոպական անվտանգության ճարտարապետության ապագա առանցք: Այդ գործում ակտիվորեն ներգրավված են Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, իր հավակնությունն է դրսեւորում Հունգարիան, պատրաստվում է Թուրքիան:

Նահանգներն ըստ ամենայնի փորձում է անցնել ռեժիմի, երբ Եվրոպայի հանդեպ «վերահոսկողությունը» կիրականացվի ոչ թե ուղղահայաց ազդեցության, այլ հենց ներքին մրցակցության ու հակակշիռների սկզբունքով, ստանձնելով ոչ թե վերադասի կամ ոստիկանի, այլ՝ արբիտրի դեր: Այդ հանգամանքը ըստ ամենայնի պայմանավորված է նաեւ նրանով, որ Նահանգների համար ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվար է պահպանել համաշխարհային հեգեմոնության դիրքը, այն պահանջում է ավելի մեծ ռեսուրսներ, միաժամանակ արդեն ունի հակազդեցության, դիմադրության ավելի մեծ ու շատ օջախներ, ըստ այդմ ենթադրում է օպտիմալացում: Ըստ ամենայնի, այդ սկզբունքը Վաշինգտոնը կիրառելու է բոլոր առանցքային ռեգիոններում, իր ներուժի հիմնական կենտրոնացումը կատարելով Ասիա-խաղաղովկիանոսյան գոտում՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ Նահանգների գլխավոր մրցակից հռչակված Չինաստանին ավելի մոտ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում