Thursday, 16 05 2024
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել

Պուտինի վարկածը հերքվու՞մ է

Ռուսաստանի արհմիութենական կազմակերպությունների Կոնֆեդերացիայի համագումարին ելույթում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ իսլամական արմատականությունը Ռուսաստանի դեմ ահաբեկչությունների իրականացման մոտիվացի չուներ: Ըստ երեւույթին, այդ գնահատականը նույնիսկ ռուսաստանյան հանրության մի հատվածի տարակուսանքն է հարուցել: «Նեզավիսիմայա գազետա»-ն հիշեցրել է, որ ԻԼԻՊ-ը Ռուսաստանի հետ լրջագույն խնդիր ունի 2015 թվականից, երբ Մոսկվան իրանական զինված խմբավորումների հետ համագործակցությամբ «Սիրիայում փրկեց Բաշար Ասադի վարչակազմը»:

Ռուսաստանի հետ ԻԼԻՊ-ի թշնամության երկրորդ սզկբունքային պատճառ պարբերականը նշում է Մոսկվայի կողմից Աֆղանստանում թալիբների իշխանության պաշտոնական ճանաչումը: Ընդ որում, ըստ թերթի աֆղանստանյան աղբյուրների, նույն «Թալիբանը» միասնական չէ, կառավարության կազմում կան գործիչներ, որ ներկայումս սատարում են «Վիլայաթ Խորասան» խմբավորմանը: Տեղեկություն կա, որ ԻԼԻՊ-ի աֆղանստանյան թեւ համարվող այդ կառույցն իր շարքերում ներկայումս ունի ավելի քան քսանհիգ հազար զինառյալներ: Կառույցը հավակնում է «թալիբների» հետ «կիսել սինթետիկ թմրանյութերի բիզնեսը եւ ֆինանսական իր ինքնուրույն «բանկն» ունենալ»:

Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները կամ ո՞վ է դրանք տրամադրել «Նեզավիսիմայա գազետա»-ին՝ այլ հարց է: Չափազանց կարեւոր է, որ ռուսաստանյան լրատվամիջոցը փաստացի հանրային տեսակետ է ձեւավորում, որ իսլամ արմատականները Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն եւ դրան որոշակիորեն նպաստել է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը թե Մերձավոր Արեւելքում, թե Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում: Թերթը հակադրվու՞մ է նախագահ Պուտինին, թե՞ հատուկ ծառայություններն են հորդորել, որ նման գնահատական շրջանառվի:

Կարեւոր է, որ այս հրապարակումը հա,ընկնում է Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված՝ Տաջիկստանի քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմը վերականգնելու մասին հրամանագրին, ինչին նախորդել են երկրի ամբողջ տարածքում տասնյակ անձանց ձերբակալություններ: Նրանք կասկածվում են ԻԼԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով կալանավորված առնվազն երկու անձ ցումունք են տվել, որ Մոսկվան են թռել Թուրքիայից, որտեղ «մեսենջերային գրագրություն են ունեցել կուրատորների հետ»:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության հետաքննությունն իրականացնում է կանխավարկածով, որ «պատվիատուն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են»: Խնդրի շուրջ լիբանանյան մամուլում ուշագրավ հոդված է հրապարակվել, որի հիմնական դրույթները թարգմանաբար փոխանցել է inosmi.ru կայքը: Ըստ այդմ, ուկրաինական «Ազով» ստորաբաժանման հրամանատարությունը «դեռեւս 2014թ. Մերձավոր Արեւելքում իսլամական արմատականներ է հավաքագրել»: Այդ խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներն ռուսական կողմից գերվել էին եւ փոխանցվել Թուրքիային, որտեղ պետք է մնային մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը: Անցյալ տարի Թուրքիայի նախագահի անձնական որոշմամբ նրանք հայրենադարձվել են Ուկրաինա:

Ռուսաստանի քաղաքական վերնախավում կա՞ն խմբեր եւ անհատներ, որ չեն կիսում նախագահ Պուտինի ուղեգիծը կամ առնվազն այն գնահատականները, որ նա հնչեցնում է ռուս-ուկրաինական հակամարտության շահառուների մասով: «Նեզավիսիմայա գազետա»-ն չափազանց բարձր է համարում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հավանականությունը: Կարեւոր է դիտարկել, որ տարեսզբից Աֆղանստանի գործող իշխանությունների հետ պաշտոնական հարաբերությունների հաստատման քայլ է կատարել նաեւ Ադրբեջանը՝ Քաբուլ գործուղելով իր դեսպանին: Ի՞նչ զարգացում է կանխատեսում Բաքուն՝ հարաբերություններ հաստատելով «Թալիբանի» հետ: Եթե ահաբեկչությունների մոտիվացիայի հարցում Պուտինի վարկածը «հերքվում է»-իսկ «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակումը շատ նման է դրան, ապա հնարավո՞ր է, որ Մոսկվայում առհասարակ արտաքին քաղաքական ուղեգծի վերանայման քննարկումներ սկսվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում