Friday, 17 07 2026
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Գյումրիում մեծ շուքով նշվեց Սուրբ Հարության տոնը

Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ մարտի 31-ին Սուրբ Հարության տոնակատարությունը մեծ տոնախմբությամբ նշվեց Գյումրիի Աբովյան ճեմափողոցում։

Միջոցառման շրջանակներում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունները, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ վարպետները հանրությանն էին ներկայացրել ձեռքի աշխատանքներ, զատկական պարագաներ, ձևավորված հավկիթներ, խաղալիքներ և այլն: Տոնախմբությանը ելույթ ունեցան տարբեր պարային համույթներ: Անցկացվեցին նաև հավիկիթակռիվ, տոնածիսական խաղեր, տոնավաճառ:

«Արդեն ավանդական դարձած միջոցառման ձևաչափը, ըստ էության, նույնն է՝ նշում ենք զատկական տոնախմբությունը՝ առավել ժողովրդական շեշտադրումով։ Փորձում ենք այն վերածել համաքաղաքային տոնի․ մարդիկ, ովքեր այս պահին կլինեն քաղաքի կենտրոնական հատվածում, կմասնակցեն այս ժողովրդական տոնակատարությանը։ Ազգային պարերից ու խաղիկներից բացի, կա նաև հնարավորություն ազգային պարեր սովորելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ուրախ տրամադրությամբ էլ գյումրեցիները կազդարարեն գարնան սկիզբը:

Զատկական տոնակատարության համար Գյումրիի քաղաքապետարանը հատկացրել է 300 հազար դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում