Saturday, 11 07 2026
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26

Տավուշի գյուղերը Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա եռանկյունում

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնել է, որ կա թուրք գործընկերոջ՝ Սերդար Քըլըչի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն, սակայն չկա հստակեցված տեղ եւ ժամանակ: Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը սերդարր Քըլըչը քննարկման ընթացքում առաջարկեց Ռուբեն Ռուբինյանին հանդիպել Երեւանում՝ «հաջորդ շաբաթ»: Ռուբինյանը արձագանքեց, թե այդ հարցը կքննարկեն հետո: Շաբաթներն անցան, իսկ հանդիպում՝ չկա:

Դրա փոխարեն, Երեւանում ծավալվում է այսպես կոչված ադրբեջանական գյուղերի հանձնման թեման: Ու, թեեւ այն ըստ էության կապ չունի հայ-թուրքական գործընթացի հետ ֆորմալ իմաստով, սակայն թուրք պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով անգամ բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական կարգավորման գործընընթացի աաջ շարժվելը կախված է հայ-ադրբբեջանականի շարժից: Ըստ այդմ, արդյո՞ք Երեւանը ավելի շուտ հենց թուրքական կողմի տրամադրությունից ելնելով չէ, որ բացել է «ադրբեջանական գյուղերի» թեման կամ ակտիվացրել այն, ակնկալիքով, որ գուցե այդ կերպ հնարավոր կլինի վերականգնել հայ-թուրքական հանդիպումները, որոնք դադարել են 2022 թվականի հուլիսից:

Այդ վերջին հանդիպմանը հայտարարվեց պայմանավորվածության մասին՝ վերականգնել ուղիղ ավիաբեռնափոխադրումները, եւ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Բայց, առ այսօր չկա այդ պայմանավորվածությունների իրագործում: Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը  ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում ակտիվացած գյուղերի թեմային ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը իրենց ուշադրության առարկան է, թե պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի, թե Կովկասի հարցերի բանակցող Լ Բոնոյի աշխատանքի առարկան: Այդ հայտարարության ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը թեման ակտիվացրել է Բոնոյի Երեւան այցից գրեթե անմիջապես հետո, իսկ այդ ընթացքում՝ երբ Փաշինյանը Տավուշում հանդիպում էր բնակիչների հետ,

Բոնոն այց էր կատարել Բաքու: Պետք է հիշել, որ օրեր առաջ ամերիկա-թուրքական ռազմավարական երկխոսության արդյունքում ընդունված հայտարարությամբ կողմերը ազդարարեցին, որ համատեղ կաշխատեն Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Գյուղերի թեման ակտիվացվել է ա՞յդ տրամաբանության շրջանակում, որի համատեքստում էլ շոշափվոււմ է հատուկ-բանագնացների հանդիպումները վերսկսելու հնարավորությունը: Դա՞ նկատի ունի Մարիա Զախարովան, որն արդեն երկրորդ օրն է շեշտում է, թե իրենք կապ չունեն այդ թեմայի հետ եւ դա Արեւմուտքի հետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունք է: Զախարովան իհարկե չի տալիս այդ պայմանավորվածություններում Թուրքիայի անունը, թերեւս այն պատճառով, որ Պուտինի Անկարա սպասվելիք այցերի ընթացքում Թուրքիայի հետ կլինեն արդեն իրենց պայմանավորվածությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում