Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն է հայտնել հետաձգել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մարտի 17-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից ավելի վաղ հայտարարված հարձակումը Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ բնակիչները գտնվում են «թակարդում»:

Ինչպես տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, հանդիպման ժամանակ կանցլերն Իսրայելին «ավելի երկար հրադադարի» շուրջ բանակցություններ վարելու կոչ է արել։

Շոլցի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի նպատակն առաջվա պես «Ռաֆահում մնացած (ՀԱՄԱՍ-ի) ահաբեկչական գումարտակները ոչնչացնելն է»։ Նա հավելել է, որ Իսրայելը դա չի անի «քանի դեռ մենք բնակչությանը պահում ենք տեղում»։

Կանցլերը ևս մեկ անգամ խստորեն նախազգուշացրել է հարձակում չիրականացնել Գազայի հատվածի հարավում, որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցիներ են ապաստանել վերջին ամիսներին: Շոլցը նշել է, որ 1,5 միլիոն մարդ Ռաֆահում գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում, ունի պաշտպանության կարիք և չունի գնալու տեղ։

Ըստ հրապարակման՝ Շոլցը նաև հումանիտար օգնության հետ կապված իրադրության զգալի բարելավում է պահանջել։

«Մենք չենք կարող մի կողմ կանգնել և նայել, թե ինչպես են պաղեստինցիները սովից մահանում, – ասել է նա: – Անհամեմատ ավելի շատ մարդասիրական օգնություն է անհրաժեշտ, մշտապես և հուսալիորեն»:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 600-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում