Saturday, 18 07 2026
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Առ այսօր չենք դիմանում մեկ փորձության` փողի փորձությանը (տեսագրություն)

Այս տարի ապրիլի 19-ին լրացավ հայտնի գործարար, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մահվան 100-ամյակը: Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 170 և մահվան 100-ամյակների կապակցությամբ հետազոտող, հրապարակագիր, պատմաբան Խաչատուր Դադայանը ամբողջացրել է Մանթաշյանցի հուշագրությունները, հրապարակումները և փաստաթղթերը:

– Պարոն Դադայան, ո՞րն էր Մանթաշյանցի հուշագրությունները, հրապարակումները և փաստաթղթերը հավաքելու նպատակը:

– Նման ձեռնարկ ստեղծելու առաջին դրդապատճառն այն էր, որ, իմ խորին համոզմամբ, մենք ունենք մի մոռացված հանճար` ի դեմս Ալեքսանդր Մանթաշյանցի: Այդպես դասավորվեց նրա ճակատագիրը, այդպես թելադրեց ժամանակը, բայց մենք պետք է գիտակցենք նրա ամբողջ մեծությունը: Բացի այդ` նպատակս շուրջ 12 տարվա ուսումնասիրությանս արդյունքներն ի մի բերելն էր: Ես ուսումնասիրել եմ հայոց կապիտալի ամբողջ պատմությունը, որն ընդգրկում է 25 դար, և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Մանթաշյանցը բոլոր ժամանակների ամենախոշոր հայ ձեռնարկատերն է: Մենք ունենք 17 դարի բարեգործության պատմություն, և նորից կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Մանթաշյանցը բոլոր ժամանակների ամենանշանավոր հայ ազգային բարերարն է: Նա 45 տարի` սկսած 24 տարեկանից մինչև իր մահը, բարերարություն արեց իր ազգին: Երկու հավատամք ուներ` ազգ և Հայ առաքելական սուրբ եկեղեցի: Հետաքրքիր է, որ մահվան մահճում վերջին խոսքերն էին. «Չեմ ուզում մեռնել, ես դեռ շատ բարի գործեր ունեմ անելու»: Բարերարությունը նրա ապրելակերպն էր: Նրա համար սա ամենօրյա աշխատանք էր: Նա բարեգործությանը հատկացրեց իր ամբողջ ունեցվածքի շուրջ տասը տոկոսը:

– Մեզանում շատ գործարարներ այսօր ունեն կամ փորձում են ձեռք բերել բարերարի համբավ: Ի՞նչ տարբերություններ և նմանություններ կան Մանթաշյանցի հետ:

– Բոլորովին վերջերս մի պատմություն պատմեցին. մի բանկատեր նորոգում է մի շենք, հիմնարկության տնօրենը` որպես շնորհակալության նշան կազմակերպում է մի ընդունելություն և շնորհակալություն հայտնում` ասելով` Դուք այս քայլով նմանվեցիք Մանթաշյանցին, որից հետո բանկատերը թողնում դուրս է գալիս: Հաջորդ օրը այս կինը գնում է հարցնում` ինչու դուրս եկաք, բանկատերը պատասխանում է` ինչու ես ինձ անհայտ մարդկանց հետ համեմատում: Սա վկայում է, որ ամեն մարդ չի կարող կոչվել բարերար: Սա նույնն է, որ ես ինձ բարերար համարեմ, երբ փողոցում մուրացիկին մի քանի մանրադրամ եմ տալիս: Բարերարությունը կապ ունի առաջին հերթին մարդու խղճի հետ, և այն առաջին հերթին բարոյական կատեգորիա է, բարերարությունը չի սիրում թելադրանք, իսկ ի տարբերություն մեր օրերի, այսպես կոչված, բարերարների (նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնց հիրավի կարելի է համարել բարերարներ)` Մանթաշյանցի կենդանության օրոք ստեղծվեցին լեգենդներ, անեկդոտատիպ պատմություններ, զվարճախառն պատմություններ, իր ժողովրդականությունն էր պատճառը: Նա իր կենդանության օրոք տեսավ սեր ու հարգանք, որովհետև սեր ու հարգանքով էր մոտենում բոլոր խնդրարկուներին:

– Փողվորները նույն օլիգարխնե՞րն են:

– Շատ հնարավոր է: Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, ամեն մարդ թող ինքը որոշի` ով է փողվոր, բայց մենք նախ պետք է տարբերենք իսկական կապիտալիստին փողվորից: Եթե իմ գիրքը կկարդա որևէ մի փողվոր և կմտածի կյանքի-մահվան մասին, և կդառնա կապիտալիստ, ես ինձ բավարարված կզգամ: Գուցե մի քիչ ռոմանտիկ է հնչում, բայց ես հույս ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի:

– Մեզ մոտ առավել հաճախ տեսնում ենք, որ բարեգործությունը դրսևորվում է եկեղեցիներ կառուցելու տեսքով: Սա ընդօրինակել են Մանթաշյանցի՞ց, թե՞ պարզապես Աստծու հետ են կապ հաստատում:

– Մի քանի տեսական բան ասեմ. բարեգործությունը մի քանի դրսևորում ունի, բարձրագույն դրսևորումն անանուն բարերարությունն է, երբ մարդ-անհատը ինքն է և իր Աստվածը, որի համար բարերարություն է անում և խնդրում է իր անունը չհրապարակել: Սա բարերարության բարձրագույն որակն է: Բարերարությունը ինքը խորապես անհատական բնույթ ունի, որովհետև բարերարություն անելու համար նախ պետք է լինես դրամատեր: Այնինչ յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ձևով գումար վաստակի: Ես ուսումնասիրել եմ աշխարհի գրեթե 80 երկրներում մեր առևտրատնտեսական համայնքների գործունեությունը, մեր բարերարության պատմությունը: Մեր ամբողջ բարերարությունը ունեցել է մեկ գլխավոր նպատակ` հայապահպանություն, իսկ հայապահպանության լավագույն գործիքը եկեղեցին էր, դրա համար բարերարություն անում էին եկեղեցուն: Ինչ վերաբերում է մեր հայաստանյան իրականությանը, ինձ թվում է` բարերարության որակը պետք է փոխել, Հայաստանում բարերարությունը պետք է ունենա պետականապաշտպանական բնույթ, պետություն պետք է պահել, կառուցել, օգնել, հզորանալ:

– Սպորտի մեջ են մեր օլիգարխները ներդրումներ անում, վերջերս գիտության զարգացման համար սկսեցին մի քիչ հատկացնել, հնարավո՞ր է այս ճանապարհով որակը փոխել:

– Այսօր Հայաստանում բարեգործությունը ունի ևս մեկ դրսևորում. սա թելադրված բարերարություն է, և ես, անկեղծ ասած, դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց ամեն ինչ կախված է թելադրողից: Բարերարը եթե բարերարություն է անում մի որևէ ոլորտի մեջ շարունակաբար, նա ամեն ինչ չէ, որ հասկանում է, և պահանջել, որ այդ մարդը ամեն ինչից պետք է գաղափար ունենա և ինքը կամովին այլ ոլորտում ներդնի` ճիշտ չէ: Պողոս Նուբար Փաշան պահում էր ազգային հարցերով հատուկ խորհրդականներ, որոնք իրեն հուշում էին` որտեղ հատկացումներ անել: Այսօրվա փողատերերը ունե՞ն որևէ խորհրդական, որը կհուշի` որտեղ ներդրում անել ազգի զարգացման համար: Այստեղ ամեն ինչ թելադրանքով է արվում, լավ է, բայց թելադրողը պետք է ցույց տա: Ես, օրինակ, առաջին հերթին կրթության մեջ ներդրում կանեի, քանի որ կրթության որակն է պետք բարձրացնել, դպրոցից է ձևավորվում երեխան, հետո` հայագիտության, հետո` արվեստի մեջ: Մենք 20 տարի է` անկախություն ենք ստացել, քսան տարի է, ինչ ապրում ենք, ոտք ենք դրել կապիտալիզի մեջ` առանց իմանալու նրա բոլոր թերությունները և առավելությունները, բոլոր վտանգները և բարիքները: Մենք ամեն փորձության դիմացել ենք` պատերազմի, սովի, բոլոր զրկանքներին, բայց առ այսօր չենք դիմանում մեկ փորձության` փողի փորձությանը: Դեռևս 11-րդ դարում մեր պատմիչներից Արիստակես Լաստիվերցին գրում էր. «Աստվածասիրության փոխարեն, արծաթասիրությունն է տիրում», այսօր նույն բանն է կատարվում, բայց դա միևնույն ժամանակ վկայում է, որ պատմությունը կրկնվող երևույթ է: Կարծում եմ` ամեն ինչ շտկելի է: Միայն պետք է աշխատել, ցույց տալ:
Թող կարդան գիրքը ու տեսնեն` Մանթաշյանցը որքան համեստ էր:

– Սև և մեծ ավտոմեքենաներ ցուցադրելու խնդիր չուներ:

– Բացարձակ, տարվա մեջ մի քանի ամիս ապրում էր Փարիզում, օգտվում էր կյանքի բարիքներից, բայց երբ գալիս էր Թիֆլիս, նույնիսկ անձնական կառք չուներ, կառքը շքեղության նշան էր համարում և ասում էր` այսքան աղքատ հայ գաղթական կա, ես ինչպե՞ս կարող եմ ինձ թույլ տալ կառք ունենալ, և ոտքով կամ տրամվայով էր տուն գնում աշխատավայրից, բայց երբ Խրիմյան Հայրիկը եկավ Բաթում, որ այնտեղից գնար Պետերբուրգ, հյուրանոցի, նրա կեցության բոլոր ծախսերը հոգաց, Վրաստանի վիրահայոց թեմի առաջնորդի համար մի շքեղ կառք գնեց:

Ի վերջո, գալիս հանգում ենք մի կետի, որ մարդը պետք է խիղճ ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում