Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ռազմավարական մատակարարումների կանաչ ճանապարհ, թե՞ «կարմիր շոր»

Օդատիեզերական պաշտպանության ոլորտում նորությունների մեջ մասնագիտացած հնդկական IADN լրատվամիջոցը հայտնում է, որ Հնդկաստանը ռազմավարական արտահանումների համար ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան: Այստեղ նորություն՝ մի կողմից կա, մյուս կողմից՝ ոչ: Նորություն չէ հայ-հնդկական ռազմա-տեխնիկական գործակցությունը եւ այն քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստը, որ առկա է դրա ներքո:

Ավելին, մշտապես խոսել եմ այդ մասին, եւ հատկապես վերջին մեկ-երկու շաբաթներին ուշադրություն դարձրել այդ հանգամանքին, որ հայ-հնդկական գործակցությունը որպես այդպիսին երկկողմ չէ եւ դրա ընդգրկումը «ձեւավորվում» է աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում: Դրանց ուրվագիծը օրերս ներկայացվեց ընդհուպ պաշտոնապես, երբ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Հայաստանում հայտարարեց, որ հնարավոր է Հունաստան-Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան քառակողմ պաշտպանական գործակցություն: Երբ այդ մասին խոսվում է հնարավորի շեշտադրումով, ապա պետք է նկատի առնել նաեւ, որ դա հնարավոր չէ, եթե այդ գործակցության սխեման ընդունելի չէ Իրանի համար:

Եվ պարզ պատճառն այն է, որ Իրանն է այն ցամաքային եւ օդային ճանապարհը, որով Հնդկաստանը օրինակ կարող է ռազմավարական մատակարարում իրականացնել դեպի Հայաստան: Հատկանշական է, որ հնդկական լրատվամիջոցը տեղեկությունը հրապարակում է Հայաստանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցից հետո: Կասկած չկա, որ այդ այցի օրակարգի կարեւոր հարցերից մեկն է եղել ոչ միայն երկկողմ գործակցությունը, այլ նաեւ Իրանի կայուն եւ անխափան դերը Հայաստան-Հնդկաստան ռազմա-տեխնիկական գործակցության հարցում:

Հնդկական լրատվամիջոցի հրապարակումն արդյո՞ք նշանակում է, որ առնվազն այդ հարցում հայ-իրանական շփումը եղել է արդյունավետ եւ ձեռք է բերվել էական պայմանավորվածություն, որը թույլ է տալիս բարձրաձայնել դեպի Հայաստան ռազմավարական միջանցքի ստեղծման մասին: Ավելորդ է խոսել այդ հարցերի կարեւորության, Հայաստանի անվտանգության հեռանկարների տեսանկյունից՝ այդօրինակ լոգիստիկայի ձեւավորման անհրաժեշտության մասին: Մյուս կողմից, իսկ արդյո՞ք օգտակար է այդ մասին բարձրաձայնումը: Ժամանակակից աշխարհում հետախուզական ծառայությունների կարողությունները ավելացել են այնքան, որ թվում է, թե չեն կարող լինել լիովին փակ հաղորդակցություններ, սակայն այդուամենայնիվ, ինչու՞ բարձրաձայնել հարցերի մասին, որոնք գուցե շատ ավելի արդյունավետ լուծումներ ստանան լուռ աշխատանքային միջավայրում:

Այդ իմաստով թերեւս արժե  հիշատակել ամիսներ առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի արած արտահայտությունը՝ Հնդկաստանից ռազմա-տեխնիկական գնումների վերաբերյալ հնդկական մեդիայում հայտնվող հրապարակումների առնչությամբ: Ըստ Փաշինյանի, դեռ հարց է, թե այդ հրապարակումները որքանով են օգտակար: Ի վերջո, եթե «ցլերով շրջապատված» Հայաստանը զգուշանում է «կարմիր շորից», ապա այդ իմաստով թերեւս «կարմիր շորի» առավել մեծ եւ «օպերատիվ» էֆեկտ կարող են ունենալ այդօրինակ հրապարակումները, քան այն, ինչ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի Սահմանադրության ու Անկախության հռչակագրի առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում