Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Նոր հանդիպում սահմանին. Երեւանի առանցքային մարտահրավերը

Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ, ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Ըստայդ տեղեկության, կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։

Նշվում է, որ պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը: Շաբաթներ առաջ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանավորվել են հանդիպումների մանրամասների վերաբերյալ չհրապարակել տեղեկություններ: Մի կողմից սա հասկանալիորեն կարող է պայմանավորված լինել աշխատանքը ավելորդ մանիպուլյատիվ ներգործություններից զերծ պահելու ձգտմամբ, մյուս կողմից սակայն ինքնին մանրամասների չհանրայնացման փոխհամաձայնությունը կարող է դառնալ մանիպուլյատիվ հանգամանք, հատկապես Ադրբեջանի համար, որն ակնհայտորեն չունի կառուցողական զարգացման որեւէ մտադրություն:

Դրա մասին վկայում են խաղաղության գործընթացի կամ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները, թե նախագահի, թե այլ պաշտոնյաների մակարդակով, որոնցում պահպանվում է շանտաժի կամ վերջնագրային տոնայնությունն ու տրամաբանությունը, եթե անգամ ժամանակ առ ժամանակ կարող է հանդգնության նկատվել աստիճանի տատանում: Ադրբեջանի այդ վարքագծի մոտիվներին անդրադարձել եմ բազմիցս, դրանք թե երկկողմ ուժային բալանսի խախտվածության տիրույթում են, թե միջազգային իրադրության անորոշությունների եւ անկանխատեսելիության:

Ահա այդ հանրագումարում, Ադրբեջանն ինչպես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացն է նպատակային ձեւով տանում փակուղի, այդպես էլ թերեւս միտված է լինելու փակկուղի տանել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը, որովհետեւ չի կարող բանակցային գործընթացում լինել ապակառուցողական վարքագիծ, իսկ սահմանազատման եւ սահմանագծման հարցերում՝ հակառակը: Դրանք ըստ էության օրգանապես շաղկապված հարցեր են, հետեւաբար մեկի պարագայում ակնհայտորեն ապակառուցողական դիրքավորված Բաքուն, նույն մեթոդաբանությամբ է մոտենալու մյուսին, ձգտելով այն մղել փակուղի՝ «խաղադրույք» կատարելով սահմանազատման ուժային «մեթոդաբանության» հիմքեր ստեղծելու, կամ դրա հիման վրա շանտաժի մթնոլորտ ձեւավորելու վրա: Այդ հանգամանքը պաշտոնական Երեւանի առանցքային մարտահրավերներից մեկն է հանձնաժողովնների աշխատանքային գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում