Sunday, 12 05 2024
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց

Նոր թեժ կետ եւ ազդեցության նոր ալիք դեպի Կովկաս

ԱՄՆ ուշադիր հետեւում է Մերձդնեստրի շուրջ իրավիճակին, այն բանից հետո, երբ այդ չճանաչված միավորի խորհրդարանը Ռուսաստանին է դիմել օգնության համար: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մթեյու Միլլերը: Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունը կարող է դառնալ նոր թեժ կետ, կամ ուկրաինական պատերազմի նոր ալիքային բռնկում՝ ռազմավարական նշանակության, ինչը կարող է հիմնովին նոր «որակ» հաղորդել իրավիճակին, հետեւաբար նաեւ միջազգային իրողություններին:

Մերձդնեստրի խորհրդարանը դիմել է Ռուսաստանին, կոչ անելով օգնել Մոլդովայի ուժգնացող ճնշումների հանդեպ: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանն այդ կոչին, դեռեւս պարզ չէ, սակայն քիչ հավանական է, որ Մերձդնեստրի խորհրդարանականները օգնության կոչ հղեին առնվազն առանց նախնական տրամադրությունների համաձայնեցման: Մերձդնեստրը չունի Ռոււսաստանի հետ սահման:

Այն սահմանակցում է Ուկրաինային, Օդեսայի շրջանին: Եթե Ռուսաստանը շտապի օգնության, եւ այդ օգնությունը կրի ռազմական բնույթ, ապա դա թերեւս նշանակելու է, որ Մոսկվան փորձելու է ցամաքային ճանապարհ բացել Խերսոնի շրջանի իր վերահսկողության տակ անցած հատվածից մինչեւ Մերձդնեստր, ինչը կնշանակի նաեւ, որ Ուկրաինան ամբողջապես կկտրվի Սեւ ծովից:Դա իհարկե իրադարձությունների զարգացման սցենար է, բայց կասկած չկա, որ այն գործի կդրվի, եթե Ռուսաստանը ձեռնմուխ լինի Մերձդնեստրին «օգնելուն»:

Մերձդնեստրում այսօր կա մի քանի հարյուր ռուս խաղաղապահ, բայց նաեւ դեռեւս խորհրդային տարիներից մնացող ահռելի քանակությամբ զենք-զինամթերք:

Միեւնույն ժամանակ, արժե հիշել, որ դեռեւս 2022-ի ապրիլին ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Միննեկաեւը հայտարարել էր «հատուկ ռազմական գործողության» նոր փուլի մասին, նշելով, որ դրա նպատակներից մեկը դեպի Մերձդնեստր ցամաքային կապի հաստատումն է: Իհարկե դրանից հետո իրավիճակը ուկրաինական ճակատում Ռուսաստանի համար բավականին ծանրացավ եւ 2022 թվականը անցավ ուկրաինական առավելությամբ, բայց 2023 թվականին պատկերը հակառակն է եւ չի բացառվում, որ Ռուսաստանը «վերադառնում» է իր նպատակին: Կսկսի՞ դրա գործնական իրագործման փուլ, եւ կհաջողվի՞ իրականացնել նխատակը, սա իհարկե հարց է, սակայն այն այսօր ակնհայտորեն օրակարգում է եւ դրա մասին է վկայում նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը:

Եթե իրադարձությունները զարգանան այդ ուղղությամբ, ապա կնշանակի, որ ուկրաինական պատերազմում սկսվում է ռազմավարական նշանակության նոր փուլ, իսկ դա իր հերթին ազդեցության նոր ալիք կարող է բերել Կովկասի անվտանգային ռեժիմ: Ինչպիսի՞ն կլինի այդ ալիքը: Կարող են լինել տարբեր սցանարներ, որոնք անշուշտ պետք է լինեն քննարկման առարկա, սակայն մի բան կասկածից վեր է, որ ալիքը ավելացնելու է անորոշությունն ու իրադարձությունների զարգացման անկանխխատեսելիությունը:

Թերեւս ակնառու է, որ Ռուսաստանը դնելով իր առաջ այդպիսի ռազմավարական նպատակ, պետք է ձգտի ապահովել «կովկասյան թիկունքը» այսպես ասած երկրորդճակկատային ռիսկերից, մյուս կողմից, եթե Ռուսաստանը դնի այդպիսի նպատակ ուկրաինա-մերձդնեստրյան ուղղությամբ, ապա էապես կաճի այդ նպատակին խոչընդոտելու համար Ռուսաստանին Կովկասում հարվածելու ձգտման հավանականությունը, ինչի պարագայում Մոսկվան որպես կանոն ռիսկերը փորձում է կառավարել Թուրքիայի հետ համաձայնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում