Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Ադրբեջանական սադրանք Իրանի դեմ

Փետրվարի 12-ի լուսադեմին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական սադրանքը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, ըստ էության աե դիտարկել նաեւ ավելի ընդգրկուն համատեքստով: Այդ իմաստով ուշադրության է արժանի, որ Ադրբեջանը ռազմական արկածախնդրության է դիմում Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի մեկնարկից առաջ:

Այդ հանձնաժողովի աշխատանքի համար փետրվարի 13-15-ին Թեհրան է գործուղվում Հայաստանի պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, որն ի դեպ օրեր առաջ Տավուշի սահմանային հատվածծում հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւին՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի վերաբերյալ աշխատանքի շրջանակում: Հայ-իրանականբ միջկառավարական հանձնաժողովի նիստից օրեր առաջ Երեւանում բավականին ուշագրավ հայտարարություններ արեց Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանին: Նա հայտարարեց, որ Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կախված է ուժերի բալանսից եւ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ, որպեսզի ապահովվի այդ բալանսը՝ կայունության ու խաղաղության գրավականը:

Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է օժանդակել այդ բալանսի ապահովմանը: Սրանք կարեւոր եւ նշանային հայտարարություններ են, որոնք անշուշշտ արտացոլում են Իրանի ռեգիոնալ եւ լայն աշխարհաքաղաքական շահերը, միեւնույն ժամանակ համահունչ լինելով Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին: Իրանի համար, հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալվող զարգացումների պայմաններում հույժ կարեւոր է դառնում Կովկասի կայունությունը, որպես թիկունքային ապահովություն: Միեւնույն ժամանակ, Իրանի դեմ գործող սուբյեկտների համար էլ Կովկասը դիտարկվում է Իրանին թիրախավորելու համար գոտի, ինչում

անկասկած գործիք է դիտվելու Ադրբեջանը, իսկ տարբերակ՝ Հայաստանի հանդեպ ռազմական սադրանքի միջոցով Կովկասի ապակայունացումը: Ահա այդ իմաստով, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքը ըստ էության ուղղակի, թե աննուղղակի ճնշման փորձ է նաեւ Իրանի դեմ ու հատկանշական է, որ դա տեղի է ունենում հայ-իրանական միջկկառավարական հանձնաժողովի նիստից առաջ, եւ ընդ որում նաեւ հենց Իրանին մոտ սահմանային ուղղությամբ՝ կապանյան գոտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում