Saturday, 11 05 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան

Ի՞նչ է սկսում Բաքուն

Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել այդ երկրում ԵՄ դեսպանը, որին դժգոհություն են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ: Ինչպես հնարավոր է դատել Ադրբեջանի տարածած տեղեկատվությունից, Բաքուն դժգոհ է, որ դիտորդական առաքելությունը խախտում է նախնական ինչ որ պայմանավորվածություններ: Թե հատկապես ի՞նչ, բարդ է ասել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, որպեսզի հնարավոր լինի եզրակացնել, թե ինչն է խախտվել: Բաքուն նշում է, թե առաքելությունը երկու կողմերի միջեւ վստահության գործիք դառնալու փոխարեն, դարձել է «հակաադրբեջանական» գործիք եւ «հեռադիտակային դիվանագիտության գործակալ», տարբեր եվրոպացի դիվանագետների համար դառնալով սահմանամերձ շրջաններ այցերի միջոց: Ինչու՞ է Բաքվի այդպես վրդովվեցրել այն, որ տարբեր եվրոպացի դիվանագետներ այցելում են սահման եւ հեռադիտակով դիտարկում այն:

Չէ՞ որ այսպես, թե այնպես, ԵՄ դիտորդական առաքելությունն ինքը միանգամայն իրավասու է անել այդ դիտարկումները եւ անում է դրանք, նաեւ հեռադիտակով: Ի՞նչ տարբերություն՝ հեռադիտակով նայում են ԵՄ դիտորդները, թե՞ եվրոպացի տարբեր դիվանագետներ, որոնք այցելում են Հայաստան: Չէ՞ որ եվրոպացի դիտորդները իրենց հեռադիտակային եւ այլ դիտարկումները հետո զեկույցի տեսքով փոխանցում են հենց եվրոպական կենտրոն: Ուրեմն, ի՞նչն է Բաքվի դժգոհության բուն պատճառը: Թե՞ Ադրբեջանին պետք է պարզապես առիթ: Ի դեպ, այստեղ գուցե ավելորդ չէ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ԵՄ դեսպանին Բաքվում հրավիրում եւ Հայաստանում առաքելությունից դժգոհություն են հայտնում այն միջադեպից հետո, որ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կողմը հայտնեց, որ Հայաստանից իիրենց տարածք է անցել Չեխիայի քաղաքացի:

Բաքուն դրա մասին տեղեկացրել է Չեխիայի դեսպանատանը: Հետագա ստույգ մանրամասներ հայտնի չեն՝ ո՞վ է եղել այդ չեխիայի քաղաքացին, ի՞նչ ազգության է նա եղել, ի՞նչ կարգավիճակով է եղել Հայաստանում, ինչպե՞ս է կարողացել Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության մարմինների համար աննկատ հատել սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում, մինչ այդ նա ինչով է զբաղված եղել Հայաստանում, եւ մի շարք այլ հարցեր: Իհարկե չունենք որեւէ հիմք պնդելու, որ ԵՄ առաքելությունից Բաքվի դժգոհությունը ունի Չեխիայի քաղաքացու սահմանահատման հետ խատճառահետեւանքային ուղիղ կապ, բայց ժամանակագրությունը համենայն դեպս երեւի թե արժանի է ուշադրության, իսկ հարցերը՝ պատասխանի: Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել եւ այն, որ ԵՄ դեսպանին դժգոհությունը հայտնում են Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունից հետո: Բավականին շատ են եղել կանխատեսումները, որ դրանից հետո Բաքուն կարող է գնալ իրավիճակի առավել լարման, դիրքորոշումների կոշտացման:

Արդյո՞ք Բաքուն սկսել է: Միաժամանակ, դա որոշշակի հակասության մեջ է այն հայտարարության հետ, որ փետրվարի 10-ին արել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, ասելով, որ շնորհավորել է Ալիեւին: Միշելը հայտարարել էր, որ նրա հետ քննարկել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը եւ ողջունում է Բրյուսելի ձեւաչափում բանակցությունը վերականգնելլու Բաքվի հանձնառությունը: Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը կանչում ԵՄ դեսպանին եւ դժգոհում Հայաստանում ԵՄ առաքելությունից: Թե՞ այդ դժգոհությունը «պայմաններից» մեկն է, որը Բաքուն առաջ է քաշում Բրյուսելի ձեւաչափը վերականգնելու համար: Թե՞ Բաքվի դժգոհությունը գործնականում լավ մտածված համատեղ հնարք է՝ Երեւանի վրա հոգեբանական-քաղաքական ազդեցություն գործելու համար, նշաձողն իջեցնելու ակնկալիքով: Ինչու՞ էր օրեր առաջ Հայաստան եկել ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, եթե Բրյուսելի հանդիպումներից հրաժարվողը եղել է Բաքուն, ոչ թե Հայաստանը, որը մշտապես հայտարարել է բրյուսելյան պայմանավորվածություններին հավատարմությունը պահելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում