Friday, 17 07 2026
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է 1905-ի փետրվարին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է 119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին։

Հայտարարության մեջ նշված է. «119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում մի պատահական միջադեպով սկսվեցին շուրջ երկու տարի երկրամասը ցնցած հայ-թաթարական բախումները։ Թաթարների (այսպես էր կոչվում Անդրկովկասի թյուրքախոս մուսուլման բնակչության զանգվածը, որը դեռևս չուներ հավաքական անվանում) և հայերի միջև ազգամիջյան լարվածությունը բարենպաստ պայմանների առկայությամբ վերաճեց ռազմական առճակատման։ Պատմագրության մեջ բազմաթիվ են այս բախումների պատճառների մասին կարծիքները և մեկնաբանությունները։ Այնուհանդերձ, դրանք հավաքականորեն կարելի է համարել քաղաքական, հասարակական, կրոնական, սոցիալ-տնտեսական հակասությունների հետևանք, որոնց հրահրման հարցում անմասն չէր ինչպես ցարական վարչակարգը, այնպես էլ Օսմանյան կառավարությունը։

Բաքվի բախումների ժամանակ սպանվեց ավելի քան 200 հայ։ Հարակից բնակավայրերից Բաքու էին եկել նախապես զինված թաթարական խմբեր, որոնք հարձակվում էին հայերին պատկանող տների, խանութների վրա։ Փետրվարի 8-ին միայն գործարաններից մեկի տարածքում միանգամից գնդակահարվեցին 40 հայեր։ Թաթարների շրջանում զոհերի թիվը էականորեն քիչ էր։ Ընդ որում սպանված հայերի մեջ մեծ թիվ էին կազմում նաև կանայք և երեխաները, մինչդեռ թաթարների մեջ բացառապես տղամարդիկ էին, ինչը վկայում է այն մասին, որ թաթարները գազանաբար հարձակվում էին անզեն և անպաշտպան բնակչության վրա։ Հայտնի է մի թաթար աղայի կոչը, թե «ով հրացան ունի, կամեցածի չափ փամփուշտ կտամ նրան, եւ ով որ հրացան չունի, ես բոլորին զինելու ուժ ունիմ»։ Իսկ զենքի մատակարարում իրականացնում էր Օսմանյան կայսրությունը, որը վաղուց փորձում էր ծայրահեղ ազգայնական պանթյուրքիստական պետական գաղափարախոսությունը տարածել Բաքվի և Ելիզավետպոլի մուսուլմանների շրջանում։ Այս առիթով The Chicago Daily Tribune-ը գրում է․ «Անհերքելի ապացույցներ կան առ այն, որ թաթարական ապստամբությունը հրահրվել է թուրք էմիսարների կողմից»: «Daily mail» թերթի թղթակիցը հաղորդում է նաև, որ «Բաթումի մոտ հայտնվել է ռազմամթերքով բեռնված շոգենավ, որը պետք է զենք հասցնի Կովկասում կռվող կողմերից մեկին: Շոգենավի բոլոր ծառայողները բացառապես թուրքեր են»։

Բաքվի առաջին բախումը և զոհերի ու կորուստների հարաբերակցությունը պարզ ցույց է տալիս, որ հայերի վրա հարձակումը եղել է նախապես ծրագրված։ Դեպքերի պետական հետազոտության արձանագրության մեջ կարող ենք գտնել հետևյալը․ «Գաղտնի խորհրդակցությունների ժամանակ կազմել էին մի շարք անձնավորությունների, գլխավորապէս հայերի ցուցակներ, որոնց ձերբակալում էին թաթարների ցուցմունքների հիման վրա»: Ամենևին դժվար չէ ճշգրիտ նմանություն գտնել Բաքվի 1905 թ․ փետրվարյան ջարդի և 1988 թ․ Սումագյիթի, 1990 թ․ հունվարին Բաքվի հայության կոտորածի կազմակերպման միջև, թեև Սումգայիթի և Բաքվի պարագայում ադրբեջանցիներն առավել կատարելագործել էին դաժանագույն հաշվեհադարների պրակտիկան։

Ի դեմս հայ-թաթարական բախումների՝ առաջին անգամ ի հայտ եկավ թաթար խավարամիտ ամբոխի և վերջինիս ազգայնական առաջնորդերի մեջ զարգացած հակահայկականությունը, որը առ այսօր շարունակում է դրսևորվել պետական մակարդակով և պատճառ է դարձել 1918-1920 թթ․, 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության էթնիկ զտումներին և հայաթափմանը և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացած ցեղասպանական հանցագործություններին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում 1905 թ․ Բաքվի անմեղ զոհերի հիշատակին։ Անցած ավելի քան մեկ հարյուրամյակի պատմական փորձառությունը առնվազն 4 անգամ ապացուցել է, որ որևէ կերպ չպատժվող ռասիզմը և հակահայկականությունը միտում ունի շարունակաբար հանգեցնելու ցեղասպանական հետևանքների, որի արդյունքում ինչպես պատմական Գարդմանը, Շիրվանը և Նախիջևանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափված են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում