Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Ու՞մ իրավահաջորդն է Ադրբեջանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Երեւան այցելած Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Պեկարովա Ադամովային խորհուրդ է տվել «հակաադրբեջանական հայտարարությունների փոխարեն Երեւանին հարցնել, թե ինչու՞ սահմանադրությունից եւ օրենսդրությունից չի վերացնում հարեւանների նկատմամբ տարածքային պահանջները»: Հայաստանի սահմանադրությունը եւ օրենսդրությունը հարեւան որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջի նորմ չունի:

Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը մի քանի առումներով, մեղմ ասած, խոցելի է: Սա խնդիր է, որ պետք է լինի միջազգային իրավունքի մասնագետների, սահմանադրագետների ուսումնասիրության առարկա: Հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է արդեն համոզված լինել, տեւելու է տարիներ, ուղեկցվելու է սրացումներով, իրավա-քաղաքական բանավեճերով: Ամեն ինչի պետք է պատրաստ լինել, առաջին հերթին՝ ունենալ իրավական հիմնավորումներ:

Ադրբեջանն իրեն ճանաչել է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդ: Ինքնիշխանության մասին 1991թ. օգոստոսի 31-ի հռչակագիրն Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է հղում անելով Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ստեղծման 1918 թ. մայիսի 28-ի հռչակագրին: Իսկ ի՞նչ է ասված այդ հռչակագրում: Այնտեղ կարդում ենք, որ «Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրող եւ այսուհետեւ Ադրբեջանը լիիրավ անկախ պետություն է»: Հռչակագիրն, այսպիսով, պետական ինքնիշխանության իրավատեր է ճանաչում Ադրբեջանի ժողովուրդներին:

«Պետական անկախության վերականգման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով պետական ինքնիշխանության իրավատեր է ճանաչվում արդեն Ադրբեջանի ժողովուրդը, իսկ 1995թ. սահմանադրությամբ պարզաբանվում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը նրա տարածքում ապրող քաղաքացիների ամբողջությունն է՝ անկախ էթնիկ ծագումից եւ դավանանքից»: Հակասությունը, ավելի ճիշտ՝ ԱԴՀ ստեղծման հռչակագրի նենգափոխումն ակնհայտ է:

1918 թ. մայիսին հռչակված եւ մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած ԱԴՀ –ն պետական ինքնիշխանության սուբյեկտ է ճանաչել Ադրբեջանի ժողովուրդներին, նրա իրավահաջորդ Ադրբեջանը՝ Ադրբեջանի ժողոովրդին: Վաղը, չպետք է կասկածել, սահմանադրություն է փոխվելու եւ պետական ինքնիշխանության սուբյեկտ է ճանաչվելու «ադրբեջանական ժողովուրդը»:

Ըստ էության, ԱԴՀ-ն ստեղծվել է որպես «Ադրբեջան» անվանված աշխարհագրական տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների պետություն եւ հայրենիք: Նույն հռչակագրով «բոլոր ժողովուրդների համար երաշխավորվում է ազատ զարգացման իրավունքը»: ԱԴՀ-ն սահմանադրություն չի ունեցել, բայց այս կարեւորագույն ձեւակերպումները թույլ են տալիս ենթադրել, որ հռչակագիրը նախանշել է պետության դաշնային կամ անգամ համադաշնային կառուցվածք:

Ադրբեջանի գործող սահմանադրությունը էթնիկ բազմազանության մասին ոչ մի նորմ չունի: Ինքնության պահպանման իրավունք վերապահված է քաղաքացիներին, իսկ պետությունը ունիտար է: Սահմանադրության իմաստով լուծարված է անգամ Նախիջեւանի կարգավիճակը: Այն ոչ թե ինքնավար պետություն է, այլ՝ մի քանի շրջաններից կազմավորված ինքնավարություն, որ սահմանադրական փոփոխությամբ կարող է վերակազմավորվել, ստանալ վարչա-տարածքային այլ անվանում:

Իրական քաղաքականության ռեժիմում այս եւ այլ դիտարկումները թվում են անիմաստություն կամ ներկայացվում են այդպես: Բայց եթե Բաքուն մտասեւեռված է Հայաստանի սահմանադրության նախաբանի մեկ, ընդ որում՝ գործնականում չկիրառված, չկիրառելի ձեւակերպման վրա, ապա Հայաստանը գոնե փորձագիտական խոսույթի շրջանակներում պետք է թարմ պահի Ադրբեջանի պետական օրինականության թեման: Բացառված չէ, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի հարցով հարկ լինի դիմել արդարադատության միջազգային ատյաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում